Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունը

Վերևից թելադրված որոշման տակ մարդկային կյանքեր են. Էլինար Վարդանյան

Երեկ, չորս տարի մեկ ամիս կալանքից հետո, Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, գրավով և հեռանալու արգելքով։ Վահագն Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, սակայն Վերմիշյանը չորս տարուց ավելի է, ինչ պահվում էր կալանքի տակ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, եթե լիներ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, վերջինս արդեն հնարավորություն կունենար դիմելու վաղաժամկետ ազատման համար։ Մի պահ վեր կանգնեք իրավական ձևակերպումներից, ուղղակի հասկանանք, որ խոսքը գնում է մարդու մասին. 4 տարի մարդուն կալանք են տալիս, պահում անազատության մեջ՝ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Սա սովորական ինկվիզիցիա է։

«Ինձ 50 հոգի է ձերբակալվել, թե 100, էական չէ: Էականն էն է, թե քանի հոգու նկատմամբ է մեղադրական դատավճիռ կայացվել… Մեզ պետք են մեղադրական դատավճիռներ»՝ այսպիսին էր գերագույն, գլխավոր «իրավապահի» նախորդ տարվա վերջին հնչեցված ցանկությունը։

Ի պատասխան վարչապետի ցանկության իրավապահները հասկացրել էին, որ «մենք ունենք իրավիճակ, երբ որպես պրակտիկա՝ կալանքի տակ չգտնվող մեղադրյալների դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են: Դա պրոբլեմ է»։ Դե ուրեմն պրոբլեմը լուծելու ճանապարհը իրենք լավ գիտեն՝ մարդուն տարիներով պահել կալանքի տակ։

Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, ավելի կոմպրոմիսային սարքել: Եվ ամենևին կարևոր չէ՝ կալանքի հիմք կա, թե ոչ։ Ճնշող մեծամասնությամբ հիմքեր չեն էլ լինում, կամ էլ այդ հիմքերը շատ արագ վերանում են։ Արմեն Աշոտյանի արդեն երկար ամիսներ ձգվող կալանքը դրա ապացույցն է։ Զավեշտը հասնում է նրան, որ դատավորը անձնական երաշխավորություն ներկայացնողներին մերժում է՝ նշելով, որ անձնական երաշխավորությունը մարդիկ ներկայացնում են Աշոտյանի հեղինակության ազդեցության տակ, հետևաբար, եթե նա կարողանում է ազդել երաշխավորություն ներկայացնող պատգամավորի կամ բարձրաստիճան հոգևորականի վրա, ապա պատկերացնում եք ինչպես կազդի վկաների վրա։ Աշոտյանի գործով տուժող չեն կարողանում գտնել, բայց մարդուն պահում են անազատության մեջ՝ որպես անձնական վրեժ. ուրիշ ոչ մի իրավական բացատրություն չկա։

Շուրջ երկու տարի է կալանքի տակ է Մամիկոն Ասլանյանը, ում կալանավորեցին Վանաձորի ավագանու ընտրություններից անմիջապես հետո։ Պետք էր, որ նա չլիներ ավագանու նիստերին, և համակարգը նրան ուղարկեց բանտ. էլի ուրիշ բացատրություն չկա՝ և սա գիտեն բոլորը։ Մամիկոն Ասլանյանի դեպքում ևս, եթե տեսականորեն արդեն առկա լիներ օրինական ուժի մեջ դատավճիռ, ապա նա կարող էր դիմել վաղաժամկետ ազատման հարցով։

Կալանքի տակ է պահվում Նարեկ Մալյանը՝ շուրջ 6 ամիս՝ հրապարակային խոսքի համար։ Խափանման միջոցի փոփոխության վերջին միջնորդությունը մերժվեց, քանի որ դատարանը գտավ, որ մնալով ազատության մեջ` Մալյանը, ուշադրություն, կկատարի հնարավոր հանցավոր նոր արարք։ Սա նշանակում է, որ երկրագնդի վրա ապրող 8 միլիարդ մարդու կարելի է այս ձևակերպմամբ կալանք տալ։

Բոլորի աչքի առջև ոստիկանական մեքենայում իրավապահների կողմից բռնության ենթարկված Լևոն Քոչարյանը մի քանի ամիս կալանքի տակ մնաց ճիշտ հակառակի համար՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։ Վստահ եմ, եթե չլիներ պատգամավորական անձեռնմխելիությունը, Քոչարյանը դեռ կշարունակեր մնալ կալանքի տակ։ Իսկ շոուն արդեն շարունակվում է դատարանում։ Մեզ համոզում են, թե այն ինչը մենք մեր աչքերով տեսել ենք՝ իրականում չենք տեսել։ Եվ քննիչը, դատախազը, կալանք տվող դատավորը «նույնպես չեն տեսել»։

Ֆեյսբուքյան գրառման համար կալանքի տակ պահվեց անչափահաս երեխաների մայր՝ Տաթևիկ Վիրաբյանը։ Երևի Տաթևիկին պատժելու իրենց դրդապատճառներն ունեին։

Նախորդ տարվա աշնանը Արցախի և արցախահայության կյանքի իրավունքի համար ակցիաների ընթացքում կալանավորվեց գրեթե հինգ տասնյակ մեր հայրենակից։

Շատ երկար կարելի է թվարկել մարդկանց անուններ, ովքեր անցնում են տարբեր քրեական գործերով։ Երեկ, օրինակ, Հրանտ Բագրատյանի գործով նիստն էր, որտեղ վկա ոստիկաններն արդեն չէին էլ հիշում, թե նախաքննական ցուցմունքներում ինչ են գրել կամ ավելի ճիշտ իրենց ինչ էին թելադրել։

Պատահական չէ, որ Freedom House-ն իր զեկույցում արձանագրել է, որ դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցության, և դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների։

Ինտենսիվ գնում է դատակաիրավական համակարգի դեգրադացիա։ Ոչ թե բոլորն են հավասար օրենքի առաջ, այլ բոլորը հավասարապես անպաշտպան են իրավական կամայականություններից, անօրինականություններից:

Ուզում եմ մեկ կարևոր բան արձանագրել. Դատաիրավական համակարգը շատ հեշտ է խաղում մարդկային կյանքերի, ճակատագրերի հետ։ Ամեն մի անօրինական, վերևից թելադրված որոշման տակ մարդկային կյանքեր են։ Անկասկած մի օր գալու է պատասխան տալու ժամանակը։