Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տեսանյութ

Մեր նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր. Փաշինյանը հանդիպել է եգիպտացի գործարարների հետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կայացել է հանդիպում տեղի գործարարների հետ:

Ֆեդերացիայի նախագահ Ահմադ Ալ-Վաքիլին ողջունել է Փաշինյանի այցը և ընդգծել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման կարևորությունը: Նա շեշտել է, որ եգիպտական կողմը շահագրգիռ է քննարկել ներդրումային ծրագրերի իրականացման ու փոխգործակցության խորացման հնարավորություններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և ՀՀ ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանն իրենց ելույթներում անդրադարձել են Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տարբեր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, մեր երկրում ներդրումների իրականացման և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերին ու բարեփոխումներին:

Ելույթով հանդես է եկել նաև Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Ահմեդ Սամիրը և ընդգծել Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժի իրացման կարևորությունը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի տնտեսական թիվ մեկ բնորոշիչը` բարձր տնտեսական աճն է: «Ե՛վ 2019-ին, և՛ 2022-ին, և՛ 2023-ին մենք տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում երկրների առաջին տասնյակի մեջ ենք: Եվ սա չնայած, ցավոք, մեր տարածաշրջանի և ընդհանրապես գլոբալ անկայունության և մարտահրավերների պայմաններում: Իմ գնահատականն այն է, որ տնտեսական աճն ապահովվում է Կառավարության հետևյալ մոտեցման և կարգախոսի շնորհիվ, երբ մենք՝ դիմելով մարդկանց, նրանց տալիս ենք հետևյալ ուղերձը՝ «հարստացիր և հարստացրու»»:

Փաշինյանի խոսքով` վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 92 տոկոսով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս տարվա արդյունքներով պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատիկով կաճեն:

«Ներդրողների համար հետաքրքրության մի ուղղությունը կարող են լինել պետական կապիտալ ծրագրերը և, ընդհանրապես, պետական ներդրումների ոլորտը: Հայաստանի կառավարությունը հիմա արդեն մոտավորապես 1 մլրդ դոլարի չափով կապիտալ ներդրումներ է անում ամենատարբեր ոլորտներում, որը Հայաստանի համար շատ մեծ և բարձր ցուցանիշ է, որը վերջին վեց տարիների ընթացքում ավելի քան կրկնապատկվել է:

Մենք նաև ունենք ծրագրեր, որոնցով պիտի աջակցենք պոտենցիալ ներդրողներին, այդ թվում՝ գնումներին մասնակցող: Ունենք տնտեսական արդիականացման ծրագիր, որտեղ, օրինակ՝ շինարարական ոլորտի ընկերությունները կարող են Կառավարության սուբսիդավորմամբ ձեռք բերել բարձրակարգ շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ և արտադրական սարքավորումներ:

Հայաստանում մեծ զբոսաշրջային պոտենցիալ կա, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից: Առաջինը՝ ձմեռային զբոսաշրջությունը, որը շատ հետաքրքիր է Մերձավոր Արևելքի երկրների համար: Մեր երկրում հիմա մի քանի մեծ ներդրումային ծրագրեր կան՝ դահուկային, ձմեռային ռեզորթների: Եվ այդ ոլորտը թիրախավորել, նպատակադրել է, որ արևելյան շուկայից զբոսաշրջիկներ բերի Հայաստանի Հանրապետություն:

Գինեգործության ոլորտում նույնպես մեծ պոտենցիալ կա, ընդհանրապես՝ ալկոհոլային խմիչքների արտադրության և արտահանման ոլորտում մեծ ներուժ ունենք:

Հաջորդը՝ շինարարության ուղղությունն է մասնավոր հատվածում, որը վերջին տարիներին մեր տնտեսության բարձր աճ ապահովող ճյուղերից մեկն է: Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում 55 000 բնակարան գտնվում է կառուցման գործընթացում: Անշարժ գույքի ներդրումները կարող են լինել հետաքրքիր ուղղություն, այդ թվում՝ կապելով զբոսաշրջության հետ:

Հաջորդ ուղղությունը՝ տեխնոլոգիական ոլորտն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում բավականին մեծ աշխուժություն կա և այն տնտեսության հիմնական ճյուղերից է:

Չեմ կարող չնշել մեր տնտեսության հաջորդ կարևորագույն ճյուղը, որը վերջին տարիներին տպավորիչ զարգացում է ցույց տալիս: Խոսքը ֆինանսական հատվածի մասին է: Բանկային համակարգը Հայաստանի Հանրապետությունում ցույց է տալիս էական զարգացումներ և այն և՛ կորոնավիրուսի, և 2020 թվականի պատերազմի ընթացքում ցույց է տվել իր հուսալիությունը:

Մենք, իհարկե, ցանկանում ենք այնպես անել, որ գործարարը բիզնես անելիս խոչընդոտների չհանդիպի, և հետևողական բարեփոխումներն ուղղված են դրան»,- նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` «Ակադեմիական քաղաքը» կառուցելիս Կառավարությունը նաև հնարավորություն կտա ներդրումներ կատարել մասնավոր հատվածին: «Այդ հատվածում նախատեսվում է նաև ազգային նոր ստադիոնի կառուցումը: Գյուղատնտեսական ոլորտում երկարաժամկետ ներդրումներ անելու համար նախատեսում ենք միջին չափերի 15 ջրամբար կառուցել:

Կրթության և գիտության ոլորտում մեր քաղաքականությունը խոշոր ներդրումներ անելն է, և մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր, որի հիմնական կարգախոսը գիտելիքն է, գիտելիքահենք տնտեսությունը, գիտելիքահենք կառավարումը: Եվ այս գիտելիքահենք կառավարումը պիտի ստեղծի մի դաշտ, որտեղ ներդրողները վստահ կարող են ներդրումներ անել, որտեղ ներդրողները կարող են վստահ լինել, որ իրենց օրինական, արդար աշխատանքի միջոցով կարող են հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է Փաշինյանը: