ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյանի և Լավրովի հեռախոսազրույցից
ՌԴ արտգործնախարարությունը մանրամասներ է հայտնել Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր` ներառյալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։