Սոչին և Կապանը կարող են քույր քաղաքներ դառնալ․ Մարիա Զախարովա
Մոսկվան դիտարկում է Սոչիի և Կապանի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` Սոչիի քաղաքապետարանը կառուցողական համագործակցություն է կառուցում Մաքսային միության երկրների տարբեր քաղաքների համայնքապետարանների հետ, պահպանում է բարձր մակարդակի շփումներ Աբխազիայի և Չինաստանի գործընկերների հետ։
«2023 թվականի սեպտեմբերին Մինսկում պայմանագիր է ստորագրվել Սոչիի և Մինսկի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Դիտարկվում է Վարադերո (Կուբա), Կապան (Հայաստան) և Ակապուլկո (Մեքսիկա) քաղաքների հետ քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հարցը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: