Գերմանիայում ընդգծել են ՀՀ ԶՈՒ դերը՝ որպես Հայաստանի ինքնիշխանության անքակտելի երաշխավոր
ՀՀ ԶՈՒ կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Գերմանիայում ՀՀ դեսպանությունում։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ հետ համագործակցության համար պատասխանատու ԳԴՀ ՊՆ ստորաբաժանումների սպաներ և ԳԴՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ:
ԳԴՀ-ում ՀՀ ՌԿ, գ-տ Կ. Մուրադյանը հանդես է եկել ելույթով: Նշվել է ՀՀ ԶՈւ դերը որպես ՀՀ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության երաշխավոր, ինչպես նաև Զինված ուժերում իրականացվող ռազմական, անվտանգային և պաշտպանական համակարգերի դիվերսիֆիկացումը: Կարևորվել է ավանդական երկկողմ ռազմական համագործակցությունը ԳԴՀ հետ, ինչպես նաև համագործակցության նոր ոլորտների բացահայտումը: