Այցելել ենք Ջերմուկ՝ Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման նպատակով․ Արայիկ Հարությունյան
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով այցելել ենք քաղաք Ջերմուկ, որտեղ 2025 թվականի փետրվարին կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը: Այդ մասին ֆեյսբուքյամ իր էջում գրում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․
«Կազմ կոմիտեի անդամներով շրջայց ենք կատարել քաղաքի տարածքում, հաստատել միջոցառման բացման վայրը և մի շարք ծրագրերի իրականացման պլաններ:
Քննարկել ենք խաղերի անցկացման օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել նախապատրաստական այլ հարցերի շուրջ»