ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից

«Fly Arna-ի» միակ օդանավը թռել է Շարժա, ապա հանվել հայկական գրանցումից. ի՞նչ է սպասվում փոխադրողին

«Հետք»-ը գրել է․

«Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերության (հայտնի է որպես «Ֆլայ Արնա») միակ ինքնաթիռը, որը հունվարի 16-ից անգործ կանգնած էր «Զվարթնոցում», փետրվարի 26-ին թռել է Շարժա: Իսկ Քաղավիացիայի կոմիտեի՝ այսօր հրապարակած ցանկում այդ օդանավը բացակայում է, ինչը նշանակում է, որ այն հանվել է հայկական ռեգիստրից: 

Հիշեցնենք, որ մինչեւ 2023 թ. նոյեմբեր «Ֆլայ Արնան» ուներ 2 հատ «Airbus A320» տիպի օդանավ, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-YRB եւ EK-YRC: Նոյեմբերի 9-ին EK-YRC-ն Երեւանից մեկնել էր Շարժա, իսկ նույն ամսվա վերջին ապագրանցվել էր հայկական ռեգիստրից ու հետո մտցվել ԱՄԷ օդանավերի ռեգիստր՝ «Air Arabia»-ի ավիապարկ (արաբական գրանցումը՝ A6-AQH): Ներկայում A6-AQH-ն թռիչքներ է իրականացնում արաբական փոխադրողի կազմում:

Փաստորեն, փետրվարի 26-ին EK-YRB-ն եւս մեկնել է Շարժա, որտեղ բազավորվում է «Air Arabia»-ն: Քանի որ, ինչպես ասվեց, այն եւս հանվել է ՀՀ օդանավերի ռեգիստրից, ստացվում է, որ կրկնում է EK-YRC-ի անցած ուղին: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ ինքնաթիռը շուտով գրանցվելու է այլ երկրում, ըստ ամենայնի՝ հենց ԱՄԷ-ում՝ «Air Arabia»-ի կամ նրա դուստր ընկերություններից մեկի կազմում: 

«Ֆլայ Արնան» հայ-արաբական համագործակցության արդյունք է: Դրա 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ է:

Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնայի» եւ դրա հայկական հիմնադիր ԱՆԻՖ-ի գլխին սեւ ամպեր են կուտակվել նախորդ տարեվերջից: Դեկտեմբեր-հունվար ամիսներին կադրային փոփոխություններ եղան ԱՆԻՖ-ում. փոխվեց տնօրենների խորհուրդը, որի նախագահ դարձավ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը: Կարճ ժամանակ անց Իսպիրյանը պաշտոնանկ արվեց եւ դարձավ մեղադրյալ մի քրեական վարույթով, որը, սակայն, կապ չունի ԱՆԻՖ-ի հետ: Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի մասով եւս քրեական վարույթ կա, որը նախաձեռնվել է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով: Նախաքննությունն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

ԱՆԻՖ-ի նորակազմ խորհուրդը հունվարին ֆոնդի գործադիր տնօրենի պաշտոնից հեռացրեց Դավիթ Փափազյանին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ԱՆԻՖ-ի աշխատակից Տիգրան Ղազարյանին:

2023-ի տարեվերջին «Ֆլայ Արնայի» հիմնադիրները ավիաընկերության կանոնադրական կապիտալը 6 մլրդ դրամից դարձրին 8 մլրդ: Հունվարին ԱՆԻՖ-ը «Հետքին» հայտնել էր, որ սրա պատճառն ավիաընկերությունում ծագած «որոշակի ֆինանսական խնդիրներն» են: Ֆոնդը չէր պատասխանել մեր հարցին, թե ինչու ավիաընկերությունը հունվարի 16-ից թռիչքներ չի կատարում: Խնդրել էինք նաեւ մեկնաբանել հայկական մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ԱՆԻՖ-ի եւ «Air Arabia»-ի միջեւ խնդիրներ են ծագել «Ֆլայ Արնայի» վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու շուրջ, սակայն արձագանք չէր եղել: ԱՆԻՖ-ը «Հետքին» նաեւ փոխանցել էր, որ տոմս ձեռք բերած, սակայն չեղարկված չվերթերի ուղեւորներին հայկական փոխադրողը վերադարձրել է տոմսերի գումարները, ավելին՝ հավաստիացրել էր, որ որեւէ ուղեւոր տոմսերի գումարի վերադարձի հետ կապված չի տուժել:

Ֆոնդին հարցրել էինք, թե արդյոք պետք է սպասել «Ֆլայ Արնայի» թռիչքների վերականգնման: Եթե այո, ապա ե՞րբ է դա նախատեսվում: ԱՆԻՖ-ն ընդամենը նշել էր, որ ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ ներկայում (հունվարին) աշխատանքներ են ընթանում, եւ հավելել, որ առաջիկայում «Ֆլայ Արնայի» գործունեության մասին առավել մանրամասն լրացուցիչ տեղեկատվություն կտրվի: Մինչ օրս ֆոնդը պարզաբանումներ չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ EK-YRB-ն Հայաստանում գրանցվել էր 2022 թ. սեպտեմբերին, իսկ EK-YRC-ն՝ նույն տարվա դեկտեմբերին: Երկուսի գրանցումներն էլ վավեր էին 5-ական տարով՝ մինչեւ 2027 թ.: Սակայն իրադարձությունները հանգեցրին նրան, որ մեկ տարի անց EK-YRC-ն դուրս բերվեց հայկական ռեգիստրից, իսկ մեկուկես տարի անց՝ EK-YRB-ն:

Չնայած «Ֆլայ Արնան» հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում, նրա օդանավ շահագործողի վկայականն (ՕՇՎ) ուժի մեջ է մինչեւ 2039 թ.: Բայց քանի որ վերջին օդանավը՝ EK-YRB-ն էլ է դուրս բերվել ՀՀ ռեգիստրից, խնդիր է ծագում:

Բանն այն է, որ ՕՇՎ ունեցող ավիաընկերությունը պետք է լինի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ գոնե ունենա օդանավի վարձակալության (ենթավարձակալության) մասին հուշագիր, այլապես նրա ՕՇՎ-ի գործողությունը կկասեցվի առավելագույնը 60 օրով, եւ այս ընթացքում փոխադրողը պետք է քայլեր ձեռնարկի՝ օրենսդրական նշված պահանջը բավարարելու համար: Չբավարարելու դեպքում նրա վկայականի ուժը կորցրած կճանաչվի: Իսկ առանց ՕՇՎ-ի ոչ մի ավիափոխադրող չի կարող կոմերցիոն թռիչքներ կատարել:

«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն որպես իրավաբական անձ, ըստ ՊԵԿ-ի տվյալների, այսօր շարունակում է մնալ գործող ընկերություն: Հունվարին ԱՆԻՖ-ը «Հետք»-ին փոխանցել էր, որ վերջին 2-3 ամիսներին ավիաընկերությունում կրճատումներ չեն եղել, ընդ որում՝ մինչ այդ ֆոնդը հայտարարել էր, որ «Ֆլայ Արնան» ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ»: