Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի դեմ բողոքը մակագրվել է վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանին
Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, Մալյանի դեմ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին․
««Իրեն վատ պահելու» նորարարական հիմքով քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու դեմ իմ ու Տիգրան Աթանեսյանի բողոքը «մակագրվել է» վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանին…
Իսկ ձե՞ր մոտ ինչ կա-չկա»,- գրել է փաստաբանը։