Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Ի՞նչ ղալաթ է անում այդ գործում Նիկոլի կառավարությունը․ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Իլհամ Ալիևը 2024թ. փետրվարի 16-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ Բաքվի համար կարևորագույն միջազգային կազմակերպություններից մեկը թյուրքական պետությունների կազմակերպությունն է (OTS) և թյուրքական աշխարհն անվանել է իր ընտանիքը։ Այնուհետև նա իր առաջին պետական ​​այցն է կատարել Թուրքիա:
 
Վերլուծաբանները ենթադրում են, որ Անդրկովկասը շուտով կդառնա Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի (ՆԱՏՕ) կոշտ դիմակայության (առճակատման) հարթակ։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանի ներուժի տեղափոխումը դեպի թյուրքական պետությունների կազմակերպություն շատ դժվար կլինի առանց հիմնական «արտաքին հեգեմոն» Թուրքիայի: Այդ անհրաժեշտ ներուժը կարող է ի հայտ գալ միայն հետխորհրդային թյուրքական պետությունների ռեսուրսների օգտագործման արդյունքում, և Ադրբեջանն այս հարցում անգնահատելի օգնություն կցուցաբերի իր ավագ եղբորը` Թուրքիային։
 
Թուրքիա կատարած այցի ժամանակ Ալիևն ուղղակիորեն հայտարարեց. «թյուրքական աշխարհի միավորումը և ընդհանուր մշակույթ ունեցող ժողովուրդների համակեցությունը կամրապնդի OTS-ի յուրաքանչյուր անդամի ուժը։ Այս ուղղությամբ հիմնական խնդիրներից մեկը, առանց որի հնարավոր չէ լուծել մնացյալ հարցերը` Անդրկովկասի վրա թուրքական վերահսկողության հաստատումն է։ Դրա համար նրանց անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը վերածվի թուրք-ադրբեջանական վասալի։ Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը դիտարկել որպես երկարաժամկետ ռազմավարական հեռանկար։ Այս առումով առանցքային խնդիր է համարվել այսպես կոչված զանգեզուրյան միջանցքն է։
 
Ըստ էության, Սյունիքի տարանցիկ ճանապարհը միջազգային երթուղու մաս է, որն ապագայում Ռուսաստանին և Թուրքիային կմիացնի անխափան ցամաքային հաղորդակցություններով։ Այն բաղկացած է երկու ճյուղերից՝ երկաթուղուց և մայրուղուց։ Երթուղու հիմնական մասը կանցնի Ադրբեջանի տարածքով, իսկ դրա 40կմ-ոց հատվածը կանցնի կամ Իրանով, կամ Հայաստանով :
 
Այս «միջանցքը» Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների տարանցիկ երթուղիներից մեկի վերահսկողության բանալին է: Կարմիր ծովի ճգնաժամը, որն առաջացել է Եմենի Հութի ապստամբների կողմից` կարող է 2024թ. վերջին հանգեցնել համաշխարհային տնտեսական աճի մինչև 2,8% նվազման ( ըստ: միջազգային ֆինանսների վաշինգտոնյան ինստիտուտի տվյալների (IIF)):
 
Այսպիսով, կա Ասիայից Եվրոպա ապրանքների առաքման այլընտրանքային ցամաքային ուղիների հրատապ անհրաժեշտությունը, ինչն էլ մեծացնում է Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի փոքր հատվածի կարևորությունը։ Իսկ մնացած բոլոր երթուղիներն, այսպես թե այնպես, գտնվում են թուրքերի վերահսկողության տակ:
 
Անկարային անհրաժեշտ է, որպեսզի երթուղու այս հատվածն անցնի Հայաստանի տարածքով, իսկ նրանք կփորձեն Հայաստանը պահել ամբողջական թուրքական վերահսկողության տակ։
 
Ռուսաստանից արագ երես թեքելու և Արևմուտքի (իրականում Թուրքիայի) հետ սիրախաղեր անելու Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է: Մինչդեռ, միայն Ռուսաստանն ու Իրանն են այն իրական ուժերը, որոնք կարող են զսպել թուրքական էքսպանսիան Հայաստանում (Անդրկովկասում):
Բազմիցս ասել ենք, որ Նիկոլն իր դավաճան քաղաքականությամբ երկիրը կանգնեցրել է նոր պատերազմի առաջ: Այժմ Անկարան և Բաքուն դիտարկում են «Հայկական հարցը» լուծելու ռազմական տարբերակը։ Անկարայից քաջալերված և արցախյան վերջին «հաղթանակից» ոգևորված Բաքուն կարող է համարել, որ եկել է «հայկական խնդիրը» վերջնականապես լուծելու ժամանակը։ Այս ամենը միանգամայն տեղավորվում է Երեւանի վրա ճնշում գործադրելու թուրքական քաղաքականության մեջ։ Թուրքական ԱԹՍ-ների ակտիվությունը Հայաստանի սահմանների մոտ երկար ժամանակ չի նվազում։ Անկարան կարծես թե արդեն սկսում է Անդրկովկասն իր ազդեցության տակ ներառելու խաղը։
 
Մասնավորապես, Ալիեւն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանում լիովին հաստատվել է թուրքական բանակի մոդելը։ Այսօր ադրբեջանական բանակը զարգանում է ոչ միայն որպես «թուրքական բանակի փոքր մոդել», այլ որպես նրա անբաժանելի մասն է։
 
1992 թվականի օգոստոսի 11-ին Անկարայում ստորագրված «Ռազմական պատրաստության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը դեռևս ուժի մեջ է, նախատեսում էր սպայական պատրաստության ադրբեջանական բանակի կարիքների բավարարումը։ Այնուհետև այս համաձայնագիրը համալրվել է բանակային այլ ստորաբաժանումների և անվտանգության ուժերի միջև ստորագրված պայմանագրերով և արձանագրություններով։ Բացի այդ, «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը», որը ստորագրվել է 2021 թվականին, նախատեսում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է միմյանց ռազմական օգնություն ցուցաբերեն անհրաժեշտության դեպքում։
 
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Պակիստանը JF-17 կործանիչների վաճառքի համար Ադրբեջանի հետ կնքել է արտահանման ամենամեծ պայմանագիրը (1,6 մլրդ դոլար)։ Իրանը մեկնաբանում է այդ կործանիչների մատակարարումը որպես ուժերի անհավասարակշռություն Կովկասում և Բաքվի նախապատրաստում մեծ պատերազմի։
 
Անկարա կատարած այցի ընթացքում Ալիևը քննարկել է նաև փոխադարձ առևտրի ծավալների մեծացումը, այն հասցնելով 15 մլրդ դոլարի, ինչպես նաև Ադրբեջանից էներգառեսուրսների փոխադրման ծավալների ավելացմանը։ Հանդիպումների ընթացքում խոսել են Կարս-Նախիջևան երկաթուղու և Իգդիր-Նախիջևան գազատարի նախագծերի իրականացման մասին։ Ընդգծվել է ադրբեջանա-թուրքական համալսարանի ստեղծման կարևորությունը, ինչպիսին գործում է Ղազախստանում և Ղրղզստանում։
 
Ակնհայտ է, որ միջազգային հարաբերություններում Բաքուն հետեւում է Թուրքիայի օրինակին: Ռուսաստանի հետ բարեկամության մասին կեղծ հայտարարություններին զուգահեռ, Ադրբեջանը սերտ կապեր է հաստատում Ուկրաինայի հետ։ Մյունխենի անվտանգության վերջին համաժողովի շրջանակում Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը կրկին 25 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա:
 
Ընդհանրապես, առնվազն անհիմն է համարել, որ Ադրբեջանն Անդրկովկասում կարող է լինել Ռուսաստանի հուսալի դաշնակիցը: Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը նրան հանելու է ՌԴ «բարեկամ երկրների» շարքից և տանելու է դեպի ՆԱՏՕ` դարձնելով նրան թուրքական ՆԱՏՕ-ի մասնաճյուղն Անդրկովկասում։
 
Ուստի բոլոր նրանք, ովքեր խոսում են «Մոսկվայի համար Բաքվի հետ դաշինքի նշանակության» մասին, պետք է հիշեն, որ Ադրբեջանը պարզապես կրտսեր գործընկեր է՝ ուղղորդված ՆԱՏՕ-ի Թուրքիայի կողմից, որի հիմնական նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Կովկասյան աշխարհագրական անվտանգային գոտուց։
 
Իսկ ի՞նչ ղալաթ է անում այդ գործում Նիկոլի կառավարությունը` կարծում եմ ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Նա շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը` հայ ժողովրդին դնելով նոր ցեղասպանության իրական վտանգի առջև»։