ԵՄ-ից հայտարարել են` չեն պատրաստվում ՀՀ-ի հետ զորավարժություններ անցկացնել
Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական արժեքների վրա հիմնված կառույց։ Այս մասին ասել է ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Եվրամիությունը չի նախատեսում անդամ երկրների տարածքում վերապատրաստել հայ զինվորականներին»,- նշել է Ստանոն:
Խոսելով հայկական բանակին անզեն աջակցություն ցուցաբերելու հնարավորության մասին` Ստանոն ասել է, որ այս առնչությամբ դեռ կոնկրետ որոշում չկա կայացվել։