ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից

Ձեր բոլորի աչքի առաջ կործանվում է կայացած Ազգային ընկերությունը․ ՀԿԽԸ բաց նամակը կառավարությանը

«Բաց նամակ ՀՀ կառավարությանը․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ներքին նախարար Վահե Ղազարյանին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Մեծարգո պարոն վարչապետ,

Հարգելի պարոնայք և տիկնայք նախարարներ,

Ցավով ենք նշում, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՀԿ-ն (ՀԿԽԸ) հայտնվել է կառավարման լրջագույն ճգնաժամի մեջ, ինչը հանգեցրել է Ազգային ընկերության գործունեության խաթարմանը։

Պետք է նշել, որ ՀԿԽԸ-ն երկար ու ձիգ տարիներ կանգնած է եղել պետության կողքին՝ տանելով մարդասիրական ոլորտում իր աջակցող դերը, գործադիր մարմնի անթերի աշխատանքի շնորհիվ վաստակելով գործընկերների վստահությունը, ինչի շնորհիվ կարողացել է սատար կանգնել պետական մարմիններին աղետների ու ճգնաժամերի ժամանակ։

Դրա մասին են վկայում նաև վերջին 4 տարիների ընթացքում տեղի ունեցած աղետներին ՀԿԽԸ արագ և մասնագիտացված արձագանքները։

Համոզված ենք տեղեկացված եք, որ ս․թ․ փետրվարի 15-ին տեղի է ունեցել ՀԿԽԸ արտահերթ 28-րդ համագումարը, որի ընթացքում դադարեցվել են ՀԿԽԸ նախկին նախագահության անդամների լիազորությունները, ընտրվել է նոր նախագահ և նոր նախագահության կազմ։

Մինչ այդ՝ 02․02․2024թ․-ին, նախկին նախագահ Մխիթար Մնացականյանը, չհամակերպվելով այն փաստի հետ, որ ՀԿԽԸ կանոնադրության համաձայն, այլևս հնարավորություն չունի նախագահ ընտրվելու, և որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը չի կարողանալու դարձնել իր ընտանիքի սեփականությունը, ՀԿԽԸ նախագահության նիստին ապօրինաբար նշանակվեց նախագահի պաշտոնակատար, որի իրավունքը չուներ։

Որից հետո, ՀՀ օրենսդրության և ՀԿԽԸ կանոնադրության կոպիտ խախտմամբ նշանակված և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես Կազմակերպության գլխավոր քարտուղար գրանցված Արթուր Արիստակեսյանի հետ աշխատելն անհնարին  համարեցին ՀԿԽԸ 9 բաժիններից 8-ի ղեկավարները, կենտրոնական գրասենյակի անձնակազմի մեծ մասը, ինչպես նաև 12 մարզային և տարածքային մասնաճյուղերից 9-ի նախագահները և նախագահությունները, համապատասխան համայնքային մասնաճյուղերի անդամներն ու կամավորները։ Արդյունքում անձնակազմի մի մասը օրենքի խախտմամբ ազատվել է աշխատանքից։

ՀԿԽԸ կառավարման այս լրջագույն ճգնաժամի, ինչպես նաև 28-րդ արտահերթ համագումարի և դրա արդյունքների մասին տեղյակ են ՀԿԽԸ բոլոր համագործակից կողմերը, այդ թվում՝ ՀՀ պետական կառավարման մարմինները, միջազգային դոնոր կազմակերպությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման ֆեդերացիան։ Սակայն, մինչ օրս, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից դրսևորած անգործությունը թույլ է տալիս ենթադրել, որ նշված անհարկի ձգձգումները հետապնդում են մեկ նպատակ՝ խուսափել կայացնել իրավաչափ որոշում։

Այս պահին ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակը զավթած, ապօրինաբար իրենց ղեկավար հռչակած անձանց պատճառով լրջագույն վնաս է հասցվել կազմակերպության հեղինակությանը, միջազգային գործընկերների կողմից ընդհատվում է համագործակցությունը, վտանգի տակ է մարդասիրական բոլոր ծրագրերի շարունակականությունը։ Ազգային ընկերության բնականոն աշխատանքների դադարեցումը մեծ հարված է նաև մեր պետության հեղինակությանը։

Այսպիսով, դիմում ենք Ձեզ պահանջով, իր մանդատով կառավարությանը մարդասիրական ոլորտում աջակցող կառույց ՀԿԽԸ-ի բնականոն գործունեությունն անհապաղ վերականգնելու և օրինականությունը հաստատելու նպատակով ձեռնարկել  գործուն քայլեր, քանի որ վտանգված է Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ ՀՀ խոցելի բնակչությանն ուղղված միջազգային կազմակերպությունների ահռելի ֆինանսական միջոցների և տարիների ընթացքում կայացած ծառայությունների տրամադրումը։ 

Այլապես ստացվում է, որ ձեր բոլորի աչքի առաջ կործանվում է կայացած Ազգային ընկերությունը, իսկ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության կողմից որոշումները կայացվում են ոչ թե ՀՀ օրենքին տառին համահունչ, այլ՝ ինչ-ինչ ուժերի քմահաճույքով։

ՀԿԽԸ նախագահ Աննա Եղիազարյան

ՀԿԽԸ  Աղետների կառավարման բաժնի ղեկավար Լուսինե Քոչարյան

ՀԿԽԸ Երիտասարդական, կամավորության և անդամակցության բաժնի ղեկավար Կատարինե Վարդանյան

ՀԿԽԸ  Լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյան

ՀԿԽԸ  Որոնում ծառայության ղեկավար Հայարփի Կարապետյան

ՀԿԽԸ  Առաջին օգնության բաժնի ղեկավար Զարա Խուդոյան

ՀԿԽԸ  Կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար Նազելի Կիրակոսյան

ՀԿԽԸ Սոցիալ-առողջապահական բաժնի ղեկավարի փոխարինող Լուսինե Խաչատրյան

ՀԿԽԸ Միջազգային կապերի և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավար Մարիանա Հարությունյան

ՀԿԽԸ գլխավոր հաշվապահ Մարիամ Կնյազյան

ՀՀ Արարատի մարզային մասնաճյուղ – նախագահ Ռիտա Մանուկյան

ՀՀ Կոտայքի մարզային մասնաճյուղ – նախագահ Արմեն Սողոմոնյան

ՀՀ Տավուշի մարզային մասնաճյուղ – նախագահ Շամիր Օրդինյան

ՀՀ Վայոց ձորի մարզային մասնաճյուղ – նախագահ Սամվել Հովհաննիսյան

ՀՀ Լոռու մարզային մասնաճյուղ – նախագահ Վլադիմիր Ղարաջյան

ՀՀ Արմավիրի մարզային մասնաճյուղ – նախագահ արման Հովսեփյան

ՀՀ Սյունիքի մարզային մասնաճյուղ – նախագահ Աննա Առստամյան

ՀՀ Ստեփանավանի մարզային մասնաճյուղ – նախագահ Արմեն Առաքելյան

ՀՀ Արագածոտնի մարզային մասնաճյուղ – նախագահ Մերի Բեգլարյան»։