Մենք որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում. Արարատ Միրզոյան
Ուրախությամբ կարող եմ ասել, որ մենք որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում հնարավոր ամենամոտ ապագայում: Այս մասին այսօր Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի: Վստահ եմ, որ ամենալուրջ դիվանագիտական ներկայությունը, պաշտոնական ներկայությունը՝ ներկայությունը մայրաքաղաքներում, միմիայն կկարողանա խրախուսել և նպաստել հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը»,- ասաց Միրզոյանը: