Փաշինյանի հանդիպումը կառավարության և խորհրդարանի անդամների հետ 3-րդ ժամն է, ինչ շարունակվում է
Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և կառավարության մնացյալ անդամները շարունակում են հանդիպումը խորհրդարանում «ՔՊ» խմբակցության հետ։ Այդ մասին հայտում է 24News-ի թղթակիցը։
Հիշեցնենք՝ հանդիպումը սկսվել է ժամը 18։00-ին։ Հանդիպման օրակարգը ՔՊ-ականները չեն հայտնում, սակայն, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հատկապես քննարկման առարկա է դարձել Մհեր Գրիգորյանի և ադրբեջանական պատվիրակության հանդիպումը, որը տեղի է ունեցել այսօր՝ սահմանին։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ադրբեջանցիները իմպերատիվ պահանջ են դրել՝ զիջել Տավուշի երկայնքով գտնվող, այսպես կոչված, անկլավները, և իրենք իրենց կողմից պատրաստ չեն ընդունել, որ հայկական կողմը նույնպես ունի Ադրբեջանի կողմից զբաղեցրած տարածքներ։
Մեզ հասած ինֆորմացիայի համաձայն՝ հատկապես այս հարցն է քննարկվում ՔՊ-ականների հետ փակ հանդիպման ժամանակ։