Թուրքիան ու ԱՄՆ-ն քննարկում են «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը»
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը:
Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ձեռք բերված առաջընթացը որոշիչ կլինի Հարավային Կովկասի համար: