Նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Մեքենան հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ. Տիգրան ԱբրհամայանՌուբիոն Իրանի վերաբերմունքը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անլուրջ է անվանելԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր՝ տան միակ որդինԻրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի վրա
Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին քննչական մարմին (տեսանյութ)
Տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբԵրևանում սպшնվել է Ինդոնեզիայի քաղաքացի
Հայաստանի բուհերում շուրջ 3100 տեղ թափուր է մնացել. ինչով է սա պայմանավորված
Ռուսաստանում Wildberries-ի պահեստները կրկին հարձակման են ենթարկվել. կան վիրավորներՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև Արմեն Սիմոնյանի աշխատանքից. «Ժողովուրդ»Ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել Կրասնոդարի Արմավիրի նավթի պահեստում
Լոռու ՔՊ-ական մարզպետի էժանագին փիառն ու սուտը
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինվшծ ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ ԶելենսկիԳուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»Լուկաշենկոն հանձնարարել է բերքահավաքի ժամանակ «գլուխ պահողներին» ուղարկել բանակ, պաշտոնյաներին էլ տանել կոմբայնով բերք հավաքելու5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը
Մշակույթ

Կարելի է գրել աղբի մասին՝ ստեղծելով լավ գրականություն, և կարելի է գրել ծաղկի մասին՝ ստեղծելով աղբ

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր է: Ի՞նչ դերակատարում ունի այսօր գիրքն ու գրականությունը հայ ընթերցողի կյանքում, և արդյո՞ք այսօր մենք չունենք բարձրարվեստ գրողների պահանջարկ: Այս հարցի շուրջ newspress.am-ը զրուցեց Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն, գրող-թարգմանիչ, լրագրող` Խորեն Գասպարյանի հետ:

Պարո՛ն Գասպարյան, ունի՞ այսօր գրադարանն ընթեցող, և ո՞ր տարիքային խմբերին հիմնականում կարող ենք հանդիպել Ձեր ընթերցասրահում:

Վանաձորի համայնքի՝ Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում, որն ունի 4 մանկական և 4 մասսայական գրադարաններ, ընթերցողների քանակը բավականին մխիթարիչ է, եթե հաշվի առնենք այսօրվա սոցիալական պայմանները, օրեցօր աճող արտագաղթը: Բայց, ասեմ, նվազման միտում է նկատվում: Մոտավոր տվյալներով՝ շուրջ 12 հազար ընթերցողներից մոտ 6 հազարը մինչև 16 տարեկաններն են և մի 6 հազար էլ՝ 16 տարեկանից բարձրերը: Ասացի ՝ մխիթարիչ, որովհետև ներկայիս պայմաններն այդ հույսն էլ չեն տալիս: Իսկ գիրք մարդիկ կարդում են, երբ տառաճանաչ են դառնում, եթե չհաշվենք նախադպրոցական տարիքի երեխաներին, որոնց համար ծնողներն են գրքեր կարդում: Այդ երեխաների համար էլ ծնողները, եթե գիրք գնելու հնարավորություն չունեն, մեր մանկական գրադարաններից են գրքեր վերցնում:

Ձեր կարծիքով այսօր մարդիկանց համար առաջնայինը գի՞րքն է, թե՞ համակարգիչը:

Քանիցս ասել եմ, հիմա էլ կրկնեմ. իսկական, բարձրաճաշակ ընթերցողի համար գիրքը միշտ նախընտրելի ու գերադասելի է: Բայց համակարգչի դերն էլ չնսեմացնենք. այն ևս կարող է ու մեծապես նպաստում է ընթերցանությանը: Մի անգամ աշակերտների հետ հանդիպման ժակմանակ ասացի՝ գիրք կարդալը նման է այն բանին, որ դու քո հարազատին գրկում ես, համբուրում, շփվում նրա հետ, իսկ համակարգչով կարդալը նույնն է, ինչ հարազատիդ հետ շփվես սկայպով. այդ դեպքում տեսնում ես, լսում, բայց չես կարող գրկել, համբուրել: Բայց եթե հարազատդ հեռվում է, կողքիդ չէ, ինչու՞ չօգտվել սկայպի ընձեռած հնարավորությունից: Նշեմ նաև, որ թվայնացված գիրքն էլ նույն գիրքն է՝ այսպես ասած՝ էվոլյուցիա ապրած: Մի կողմից էլ, ինձ համար ուրախալի երևույթ է դա, որովհետև գրամոլներից շատերը գոնե իրենց արտադրած աղբը չեն տպագրի և չեն ավելացնի թափոնի քանակը:

Այսօր գիրքն ու գրականությունը և, հենց գրողը ինչպի՞սի դերակատարում ունեն հասարակության կյանքում:

Գրողը կամ գրականությունը հասարակության կյանքում, ըստ իս, շատ փոքր դերակատարություն ունեն այսօր, առավել ևս՝ Հայաստանում: Ժամանակներն այլ են. հոգևոր արժեքներն այսօր շատ քչերին են հետաքրքրում: Մամոնայի իշխանություն է: Փաստն եմ արձանագրում: Գրականությամբ հետաքրքրվողներն այսօր չնչին տոկոս են կազմում մեր երկրում: Սա է իրականությունը: Գրողի խոսքը մնում է ձայն բարբառո հանապատի։ Թեև, մայրաքաղաքում գոնե, սա նշում եմ ուրախությամբ, երիտասարդ գրողներ, ընթերցողներ կան, որ ակտիվ գործունեություն են փորձում ծավալել: Բայց քանակային առումով դա շատ քիչ է: Ողջունելի է նաև համացանցում ծավալվող գործունեությունը:

Ձեր կարծիքով ներկայումս ինչ՞ է պետք ժամանակակից գրողին և գրականությանը, ինչ է պակասում այս ոլորտում:

Ժամանակակից գրականությանն այսօր բարձրարվեստ գրողներ են պետք: Գրականությունը գրողով է գրականություն: Իհարկե, նաև բանիմաց ու բարձրաճաշակ ընթերցողներ են պետք: Կարծում եմ՝ Հայաստանում այսօր գրականության ժամանակ չէ:

Ինչքանո՞վ պետք է գրողը լինի ազատ:

Կարծում եմ՝ առանց լիակատար ազատության չկա իսկական գրականություն, արվեստ: Չպետք է լինի ոչ մի տաբու: Իհարկե, մի պայմանով. անճաշակություն ու գռեհկություն չպիտի լինի: Ես միշտ ասում եմ` կարելի է գրել աղբի մասին՝ ստեղծելով լավ գրականություն, և կարելի է գրել ծաղկի մասին՝ ստեղծելով աղբ:

Իսկ այսօր արդյո՞ք հայ ժամանակակից գրականությունը միաքայլ է գնում համաշխարհային գրականության հետ:

Միաքայլ է այնքանով, որքանով հայ գրողն ու ընթերցողն այս աշխարհի ու մարդկության մաս են կազմում: Բայց տարբեր է այնքանով, որքանով հայերն ունեն իրենց հուզող խնդիրները: Այդուհանդերձ, բարձրարվեստ գործը բոլորի համար է: Արգելքը լեզուն չիմանալն է: Դրանից տուժում է հայ գրականությունը: Չնայած՝ չէի ասի, թե այսօր Հայաստանում բարձրարվեստ գործեր են ստեղծվում:

Հաճախ է խոսվում գրականության վախճանի մասին. ո՞րն է Ձեր տեսակետը այս հարցի շուրջ:

Գրականությունն այնքան ժամանակ չի վախճանվի, քանի կան գրողներ և ընթերցողներ: Բայց քանի որ նրանց թիվը նվազում է, կարելի է ասել՝ կարծես վերացող տեսակ են դարձել: Կյանքը ցույց կտա: Ես այդ վերացող տեսակից եմ և ամեն ջանք թափում եմ, որ իմ տեսակը պահպանեմ: