ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից

ՏՎԽ-ն Գևորգ Սիմոնյանն ընդդեմ «Փաստինֆո»-ի գործով հաստատել է «Փաստինֆո»-ի բարեխղճությունը

2023 թ. մարտի 10-ին ժամը 15:05-ին pastinfo.am լրատվական կայքում հրապարակվել է «ԱԱԾ—ն այս պահին խուզարկում է փոխքաղաքապետի աշխատասենյակը» հոդվածը, որում նշվել է, որ խուզարկության լուրը հաստատվել է Երևանի քաղաքապետարանից՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը։

Pastinfo-ն հիշեցնում է, որ նույն օրը, ժամը 17:37-ին խմբագրությունը հրապարակել է ևս մի հոդված՝ «Իրավապահները պահանջում են կալանավորել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանին», ըստ որի՝ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, և որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է նաև Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենին կալանավորելու հարցը։

Լրատվամիջոցը նաև հիշեցրել է, որ դեռ հունվար ամսին հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ նախաձեռնվել են մի քանի վարույթներ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ։

2023 թվականի մարտի 11-ին կայքը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել այդ թեման և հրապարակել է «Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է» հոդվածը, որում նշել է, որ, ըստ լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրների, այդ փաստաթղթերը պոլիկլինիկաների և շտապօգնության աշխատակիցների ցուցակներ են Երևանի ավագանու ընտրություններում նրանց ներգրավելու վերաբերյալ։ Հրապարակման համաձայն՝ «արդեն ցուցակագրել են այն գլխավոր բժիշկներին, ու ընդհանրապես այն բժիշկներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատել ընտրություններում Ավինյանի համար»։

Նույն օրը լրատվամիջոցն իր Յութուբյան էջում հրապարակել է «Կտրուկ զարգացումներ Ավինյանի ու Թորոսյանի շուրջ» վերնագրով մոտ 2 րոպեանոց տեսանյութ, որում ոչ միայն ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի մասին փաստեր, այլև տեղ են գտել նախորդ օրը կատարված խուզարկության և ընտրությունների հետ կապված ցուցակների հայտնաբերման մասին դիտարկումներ։

2023 թ. մարտի 12-ին լրատվամիջոցի ներկայացուցիչն իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ ու նրան հարցեր ուղղել փոխքաղաքապետի կալանավորման վերաբերյալ։ Սրա մասին լրատվամիջոցը հրապարակել է իր հաջորդ լրատվական նյութը։ Դրանում, մասնավորապես, նշվել է, որ Գևորգ Սիմոնյանը մեղադրվում էր առողջապահության փոխնախարար աշխատած ժամանակահատվածում (2020-2022 թթ․) իր ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, ինչն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև՝ որ փաստաբանը պատրաստվում էր բողոքարկել կալանավորման որոշումը։

2023 թ․ մարտի 13-ին pastinfo.am-ն հրապարակել է «Որևէ հետաքրքիր նյութ չի հայտնաբերվել. Սիմոնյանի փաստաբանը հերքել է» հոդվածը, որում նշել է, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի փաստաբանը հերքել է, որ նրա աշխատասենյակում կատարված խուզարկությամբ խնդրահարույց փաստաթղթեր են հայտնաբերվել։

2023 թ․ մարտի 24-ին լրատվամիջոցը կրկին կապ է հաստատել Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ և քրեական գործի քննությանը վերաբերող նրա պատասխանների ներկայացմամբ հերթական նյութն է հրապարակել։

2023 թ․ ապրիլի 13-ին Գևորգ Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ «Փաստինֆո» ՍՊԸ-ի՝ խնդրելով պարտավորեցնել ընկերությանը հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները և բռնագանձել նրանից 6 միլիոն դրամի փոխհատուցում։ Հայցվորը նշել է, որ 2023թ․ մարտի 11-ին հրապարակված «Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկությամբ հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել. Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է» հոդվածում և «Յութուբ» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում տեղ գտած հրապարակային հայտարարությունները զրպարտող են, քանի որ դրանք իրենց բնույթով արատավորող, իրականության չհամապատասխանող տեղեկություններ են։

Ըստ աղբյուրի, դատաքննության նախնական փուլում լրատվամիջոցը ներկայացրել է առարկություններ և պնդել, որ հրապարակումների իրավաչափության հարցը անհրաժեշտ է դիտարկել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «ողջամիտ հրապարակում» իրավական պաշտպանության ներքո՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։

Դրանք են՝ նյութի հանրային նշանակությունը, թեմայի հրատապությունը, հրապարակումը հավասարակշռված եղանակով ներկայացնելը, ինչպես նաև այն, որ խմբագրությունը շարունակաբար ուսումնասիրել է վիճահարույց իրադարձությունների ողջ համատեքստը, օրինակ, այն հանգամանքը, որ բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ Գևորգ Սիմոնյանը ակտիվորեն ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական քարոզարշավին։ Ի մի բերելով իր փաստարկները՝ պատասխանողը, հիմնվելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի վրա, պնդել է, որ խնդրո առարկա հրապարակումները պայմանավորված էին գերակա հանրային շահով, և որ փաստացի տվյալները ներկայացվել են դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը պարզելու համար ողջամտության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով, հավասարակշռված կերպով ու բարեխղճորեն։

Դատաքննության նախնական փուլն ընթացքի մեջ է։ Առաջիկա դատական նիստը նշանակված է 2024 թվականի մայիսի 8-ին։

Եզրահանգում

Խորհուրդը գտնում է, որ նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք լրատվամիջոցի գործողությունները համապատախանել են վերը նշված իրավական պաշտպանության տարրերին, որոնք հավաքական կերպով ամփոփված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում։

Հրապարակված իր նախկին կարծիքներում[1] ՏՎԽ-ն անդրադարձել է այդ խնդրի կարգավորմանը, որը միջազգային իրավունքում և այլ երկրների իրավական համակարգերում հայտնի է նաև «բարեխիղճ հրապարակում» (fair comment), «ողջամիտ հրապարակում» (reasonable publication) և այլ եզրույթներով։ Այս հասկացությունները կարևոր նշանակություն ունեն և կոչված են պաշտպանել լրագրողական ազատությունը նույնիսկ այնպիսի վիճահարույց հանգամանքում, երբ հրապարակած տեղեկությունը չի համապատասխանել իրականությանը։ Թեև դա կարող է առաջացնել հակասական կարծիքներ, այդուհանդերձ, ողջամտության և բարեխղճության սկզբունքի կիրառմամբ արտահայտման ազատության պաշտպանությունը անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում։

Նշվածը չի նշանակում, իհարկե, որ լրագրողները կարող են այդ սկզբունքի պաշտպանությունից օգտվել անվերապահորեն։ Նման հանգամանքում պետք է հաշվի առնել, մի կողմից, զրպարտության ենթարկված անձի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, մյուս կողմից՝ տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը։ Այսպիսի վեճերում, նույնիսկ եթե փաստացի հայտարարության ճշմարտացիությունը չի հաստատվել, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե արդյո՞ք դրսևորվել է լրագրողական բարեխղճություն, և արդյո՞ք հնարավոր պատասխանատվության միջոցը համաչափ է այն նպատակին, որի համար կիրառվում է այդ միջոցը։

Հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդը գտնում է, որ խնդրո առարկա նյութի բովանդակությունը, անկասկած, պայմանավորված էր հանրային շահով։ Տվյալ ժամանակահատվածում Երևանի ավագանու ընտրություններում ենթադրյալ խախտումների վերաբերյալ եղել են բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, հնչել են կարծիքներ, գնահատականներ։ Իշխանության ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, հրապարակային հայտարարություններում խոսել են ընտրախախտումների դեմ պայքար մղելու իրենց կամքի մասին։ Այդ ամենի լույսի ներքո լրատվամիջոցի ընտրած թեման և բուն նյութն ուներ հանրային նշանակություն և ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հանրային իրավունքի իրականացման կարևոր գործիք էր։

Հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք վիճահարույց նյութերը ներկայացվել են հավասարակշռված։

Այս առումով Խորհուրդը գտնում է, որ խնդրո առարկա երկու լրատվական նյութերը պետք է դիտարկել լրատվամիջոցի հետագա՝ մարտի 12-ի, 13-ի և մարտի 24-ի հրապարակումների համատեքստում։

Մասնավորապես, լրատվամիջոցը կապ է հաստատել Գևորգ Սիմոնյանի փաստաբանի հետ, հրապարակել է նրա նկատառումները քրեական հետապնդման մասին, որոնցից կարելի է բխեցնել, որ խուզարկությունները կատարվել են հարուցված քրեական գործի շրջանակներում, և որ դրանք կապ չեն ունեցել ընտրությունների հետ։

Բացի այդ, ապրիլի 13-ի նյութում լրատվամիջոցը մեջբերել է փաստաբանի ասածը, որով նա հերքել է ցուցակների վերաբերյալ լուրերը։ Ընդ որում՝ փաստաբանի խոսքերը խմբագրությունը ներկայացրել է հրապարակման վերնագրում։ Բացի այդ, իր բովանդակությամբ ու հետևանքով ապրիլի 13-ի նյութը կարելի է համարել ապրիլի 11-ի երկու վիճահարույց հրապարակումներով տարածված լուրերի հերքում և դրանց վերաբերյալ պատասխանի տարածում։ Այդ առումով կարելի է եզրահանգել, որ խմբագրությունը ձեռնարկել է բավարար միջոցներ հրապարակումների թիրախ հանդիսացած անձին հերքման և պատասխանի հնարավորություն տրամադրելու համար։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ լրատվամիջոցը որպես առցանց հարթակ, ինչպես նաև Յութումբ սոցիալական ցանցը, որտեղ տարածվել են վիճահարույց նյութերը, հնարավորություն են տալիս հրապարակել հերքում և/կամ պատասխան, մինչդեռ փաստերը ցույց են տալիս, որ հայցվորը չի օգտվել այդ հնարավորություններից։ Նա չի օգտվել նաև պատասխանի կամ հերքման պահանջով լրատվամիջոցին դիմելու հնարավորությունից, ինչն օրենքով նախատեսված արտադատական իրավական պաշտպանության միջոց է, որն, ի դեպ, խրախուսվում է դատարանների կողմից։ Եվ վերջապես, ուշադրության է արժանի նաև այն, որ խնդրո առարկա պնդումները լրատվամիջոցը կատարել է աղբյուրների վկայակոչմամբ, որոնց չբացահայտելը լրատվամիջոցի իրավունքն է։ Հաշվի առնելով այս ամենը՝ Խորհուրդը գտնում է, որ վիճարկվող հրապարակումներն ընդհանուր առմամբ հավասարակշռված են։

Վերը նշված լույսի ներքո պետք է գնահատել նաև լրատվական նյութի հրատապության հարցը։ Արդյո՞ք տվյալ դեպքում հեղինակը պետք է ավելի շատ ժամանակ ու ջանքեր հատկացներ փաստերը ճշգրտելու համար։ Այս հարցի առումով լրատվամիջոցները և լրագրողները հաճախ հայտնվում են երկընտրանքի առջև։ Մի կողմից, նրանք պարտավոր են հանրային հետաքրքրություն ներկայացնող ու հրատապ իրադարձություններին վերաբերող լուրերը հաղորդել առանց հապաղելու, քանի որ հակառակ դեպքում նյութը կկորցնի իր նշանակությունը։ Մյուս կողմից՝ իրական վտանգ կա, որ անհրաժեշտ արագությամբ հրապարակված տեղեկությունը ի վերջո, post factum, կարող է չհամապատասխանել իրականությանը և այդ հանգամանքը հանգեցնի իրավական պատասխանատվության։ Դրան կարող է գումարվել նաև աղբյուրների գաղտնիությունը և այն պաշտպանելու լրատվամիջոցի պարտավորությունը։ Հաշվի առնելով բոլոր նշված գործոնները, ինչպես նաև նյութերի հանրային նշանակությունը և տվյալ դեպքում պատասխանի հնարավորություն ընձեռելու խմբագրության պատրաստակամությունը, Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց հրապարակումների բովանդակությունը պահանջում էր դրանք տարածել հրատապորեն։

Ի մի բերելով վերը նշվածը, Խորհուրդ եզրակացնում է, որ տվյալ իրավիճակում լրատվամիջոցը իրավասու է օգտվել «ողջամիտ հրապարակում» իրավական պաշտպանության հնարավորությունից՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով, քանի որ խնդրո առարկա հրապարակումներն իրենց բովանդակությամբ պայմանավորված էին գերակա հանրային շահով, և խմբագրությունը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու փաստական տվյալների ճշմարտությունը և հիմնավորվածությունը, հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները, ինչպես նաև պատրաստակամ է եղել տրամադրելու հերքման կամ պատասխանի հնարավորություն»։