Հարցեր են առաջանում, որ ադրբեջանական կողմը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հեռահար ծրագրեր ունի
Ալմա-Աթայի հռչակագրով ԽՍՀՄ 12 հանրապետությունները (ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանը) ճանաչել են, որ ԽՍՀՄ-ը դադարում է գոյություն ունենալ,և որ Նշնախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանները վերածվում են միջպետական սահմանների, այդ մասին ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ թուրքական TRT World-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ ադրբեջանական կողմը տատանվում է այս հարցի շուրջ․
«Ցավոք, երբ մենք փորձում ենք խաղաղության պայմանագրում անդրադառնալ այս հռչակագրին և ճանաչմանը, տեսնում ենք մեր ադրբեջանցի գործընկերների երկմտանքը։ Սա հարցեր ու մտահոգություններ է առաջացնում, որ ադրբեջանական կողմը Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապված հեռահար ծրագրեր ունի»,- ասել է Միրզոյանը։