Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը

«Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ազգային ժողովի շենքը Արցախի Հանրապետության քաղաքական ինքնության խորհրդանիշներից մեկն էր, ուստի պատահական չէ, որ քաղաքի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը քանդեց այն: Բացի այդ, այս շենքը իր ծավալներով Ստեփանակերտ քաղաքի յուրօրինակ խորհրդանիշներից էր, որն երևում էր քաղաք դեռ չհասած, երբ բացվում էր Ստեփանակերտի տեսարանը: Ադրբեջանական կողմը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման, Արցախի ինքնության և ինքնուրույնության խորհրդանիշների ոչնչացումը»,- այս մասին գրված է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքում։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը քանդելուն՝ կայքը գրում է. 

«2023 թվականի սեպտեմբերին Արցախի տարածքի ամբողջական օկուպացիայից հետո սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում կարելի է հանդիպել տասնյակ տեսանյութերի, որոնք նկարահանվել են ադրբեջանցիների կողմից օկուպացված Արցախում: Արցախի Ազգային ժողովի շենքի քանդման աշխատանքները ցուցադրող տեսանյութերը հգամացանց են ներբեռնվել է 2024 թվականի մարտի 3-ին: Տեսանյութերից կարող ենք տեսնել, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքի ծավալի զգալի մասը քանդված է: Տեսանյութերից մեկում փաստվում է շենքի քանդման աշխատանքների մեկնարկը, իսկ մյուսում՝ արդեն վերջնարդյունքը: Արցախի Ազգային ժողովի շենքի միտումնավոր քանդումը պետք է որ եղած լինի փետրվարի վերջին, քանի որ տեսանյութերը ներբեռնվել են համացանց մարտի 3-ին և 4-ին։

Ազգային ժողովի շենքի քանդման մասին ինֆորմացիայի տարածումից հետո, ադրբեջանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց շենքի քանդման մասին պաշտոնական տեսանյութը, որտեղ քանդման աշխատանքները մեկնաբանվեցին որպես անջատողականության խորհրդանիշների ավերում, ինչի մեկնարկը տվել էր Իլհամ Ալիևը։ 

Ազգային ժողովի շենքը կառուցվել է 2003-2007 թվականներին ճարտարապետ Համլետ Խաչատրյանի նախագծով: Խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում Ստեփանակերտի թիվ 1 միջնակարագ դպրոցը, որի ծավալի մի մասը վերակառուցվեց և ներառվեց Ազգային ժողովի շենքի ծավալում:

Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ազգային ժողովի շենքը Արցախի Հանրապետության քաղաքական ինքնության խորհրդանիշներից մեկն էր, ուստի պատահական չէ, որ քաղաքի օկուպացիայից հետո ադրբեջանական կողմը քանդեց այն: Բացի այդ, այս շենքը իր ծավալներով Ստեփանակերտ քաղաքի յուրօրինակ խորհրդանիշներից էր, որն երևում էր քաղաք դեռ չհասած, երբ բացվում էր Ստեփանակերտի տեսարանը: Ադրբեջանական կողմը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման, Արցախի ինքնության և ինքնուրույնության խորհրդանիշների ոչնչացումը:

Ադրբեջանական լրատվական ալիքները ևս անդրադարձան այս թեմային, միայն թե հրճվանքով՝ շեշտելով, որ շենքը անջատողականության խորհրդանիշ է։

Ադրբեջանական կողմը ավերել է նաև Արցախի Ազատամարտիկների միության շենքը, որը շահագործման է հանձնվել և պաշտոնապես բացվել 2014 թվականին։ Շենքի ճարտարապետն է Անահիտ Վարդանյանը:

Արցախի ազատամարտիկների միությունը հիմնվել է 2000 թվականին, այն ուներ ավելի քան 10 հազար անդամ: Միությունը հասարակական կազմակերպություն էր, որի նպատակն էր միավորել Արցախյան պատերազմի մասնակիցներին, օգնել և օժանդակություն ցույց տալ զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, աջակցել սոցիալական խնդիրների լուծմանը: Միության կարևորագույն նպատակներից էր սատար կանգնել Արցախի Հանրապետությանը:

Մեր արձագանքը

Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում  մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն:

Օկուպացիայի ընթացքում տեղի ունեցող ամենատարբեր  հարաբերություններն ու գործընթացները  կարգավորվում են Միջազգային հումանիտար (մարդասիրական) իրավունքով ։ Մշակութային արժեքների պաշտապնությանն են վերաբերում միջազգային մարդասիրական կրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ  և  41-րդ կանոնները։

Զինված բախումների ժամանակ և դրանից հետո՝ օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության սկզբունքներ է առաջարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի Գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը։  Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունն իր 9-րդ հոդվածով նույնպես արգելում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները թշնամու վերահսկողության տակ գտնվող  տարածքներում»: