Ադրբեջանը պահանջում է անհապաղ ազատել «իր գյուղերը» (քարտեզ)
Բաքուն Երևանից պահանջում է նոր գյուղեր: APA լրատվականը ցանկ է հրապարակել, ինչպես նաև քարտեզ․
■Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը, որը ղեկավարում է Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովը, հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Բաքուն պահանջում է Երևանից Յուխարի Ասկիպարա (Վերին Ոսկեպար), Քարքի (Տիգրանաշեն), Սոֆուլու և Բարխուդարլի (չբնակեցված) գյուղերը:
■ Ադրբեջանական կողմը հայտարարում է նաև, որ ադրբեջանական 4 գյուղեր (Բագանիս Այրիմ, Աշագի Ասքիպարա, Խեյրիմլի և Գըզըլգաջիլի) «պետք է ենթարկվոեն անհապաղ ազատագրման»։ Այս բոլոր գյուղերը գտնվում են Հայաստանի Տավուշի մարզում։
■ Միևնույն ժամանակ, Բաքուն կարծում է, որ մինչ սահմանի սահմանազատումն իրականացվելը, Երևանի կողմից Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերի օկուպացման մասին հայտարարությունն ամբողջությամբ անհիմն է։