Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Դիմադրություն հնարավոր է միայն հանրային նոր ձևաչափերի դեպքում. Վահե Հովհաննիսյան

Դիմադրություն հնարավոր է միայն հանրային նոր ձևաչափերի դեպքում: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հրանտ Բագրատյանի՝ Press Կենտրոն հաղորդման ժամանակ Շաքե Իսայանի հետ զրույցից ցավոտ մեջբերում անեմ. «Մարդ չկա էս երկրում, ինձ թվում է՝ էս երկիրը մտավորական չունի արդեն, տնտեսագետ չունի, դոկտորներ չկան, ոչ ոք չի խոսում, էս երկիրը մեռած ա արդեն, էս երկիրը կարծիք չունի»։ Անլեզու երկիր ենք դարձել, մի խոսքով։ Սա նման է պատմական էքսպերիմենտի։

Պարզ չէ՞, որ նման երկրի գլխին իշխանությունը ինչ ուզի կանի, պարզ չէ՞, որ նման երկրից թշնամին ինչ ուզի՝ կտանի։

Անմռունչ հասարակություն, որի  հետ մի քանի կիսագրագետով ինչ ուզում՝ անում են։ Մարդիկ վախենում են  իրենց ամենափոքր շահերը պաշտպանելուց։  Առավելագույնը մի ֆրազ են կրկնում՝ մի քաղաքականացրեք, ու մի թեթև կմկմում իրենց պրոբլեմից։

Ով ինչ փորձանք ուզում՝ բերում է։ Դեղ առնելու հնարավորություն չեն տալիս. հա´մ բժիշկն է վախենում դրա դեմ բողոքելուց, համ՝ հիվանդը։ Ամեն ոլորտում ընդամենը մի քանի հոգի են, որ խոսում են։ Բոլոր փողոցները այլանդակ փոսեր են, մեքենաները ջարդվում են՝ նորմալ է։

Ակնհայտ արկածախնդրությամբ՝ իշխանությունը մեզ բոլորիս տանում է աղետի. հասարակությունը ձայն չի հանում՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»։ Վաղը, որ Երևանը ռմբակոծեն, էլի ասելու են՝ մի քաղաքականացրեք, սա քաղաքական հարց չի, զուտ ռմբակոծության հարց է։

Սա հասարակություն չէ, սա մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որն ինքներս ենք սարքել։ 

Ադրբեջանը մեր հայրենիքից 4 գյուղ է պահանջում՝ ռեակցիա չկա, ոնց որ մի կգ խնձոր տանի։ Երկիրը մտցնում են Ռուսաստանի հետ սուր առճակատման մեջ. ձայն չկա, ոնց որ իրենք չեն զգալու ողջ հետևանքները։ Այնպիսի վիճակում ենք հիմա, որ մի քանի հոգու մտքով կարող է անցնել՝ արշավ սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ առանց հաշվի առնելու պատմական ու հասարակական իրողությունները, առանց հաշվի առնելու եկեղեցու հետևորդների ահռելի բանակը։ Ինչո՞ւ չենք հասկացնում, որ մենք մեկ միլիոն մարդով կարող ենք դուրս գալ փողոց ու կանգնել եկեղեցու կողքին. Ինչո՞ւ չեն վախենում այս տարբերակից։

Նրանց թվում է, որ այս հասարակության հետ կարող են ցանկացած խաղ անել, ահա թե ինչ երերուն է դարձել հասարակության «շենքը»։

Երբ գերմանացիք Աուշվիցից հեռացել են, զգալի քանակությամբ գերիներ դեռ մնացել են այնտեղ, իսկ ռուսները միանգամից չեն եկել, կարծեմ՝ մոտ 10 օր հետո։ Այդ ընթացքում խեղճ մարդիկ ուժ և կամք չեն ունեցել՝ գիտակցելու, որ իրենք արդեն ազատ են ու պետք է ինքնակազմակերպվեն։ Տարրական սնունդ կազմակերպեն, տաքացնեն բարաքները, դուրս գան համակենտրոնացման ճամբարի՝ այլևս չվերահսկվող պարիսպներից։

Մենք հիմա նման վիճակում ենք՝ ժամանակի և իրականության կորստով՝ մոլորված, քանդված։

Իհարկե, սա էլ է ապրելու ձև, եթե թողնեն, որ գոնե այսպես ապրենք, բայց խնդիրն այն է, որ չեն թողնելու, ավելի վատ է լինելու, ավելի մեծ արհավիրք է լինելու։

Ուրեմն պետք է փոխել մթնոլորտը, փոխել տրամադրությունները։ Ինչպե՞ս։

Մեր միակ ռեսուրսը չլռող շերտն է։ Նրանք կան, և նրանք քիչ չեն։ Բայց կյանքն ապացուցում է, որ այս պայմաններում դա բավարար չէ։ Մենք ունենք պայքարի մենեջմենթի և կառուցվածքի լուրջ խնդիր։

Այսօր բոլոր ընտրազանգվածները անտեր են մնացել։ Սա դժվար է ընդունել, բայց բանալին այդտեղ է։

Լուծումը Չլռողներից նոր գրագետ ձևաչափեր ստեղծելն է, որպեսզի  լայն հասարակության հետ ստացվի երկխոսություն։ Չլռողների 90 տոկոսի պայքարի միակ տեղն այսօր կամ սոցցանցերն են կամ տանը փակված խելագարվելը՝ որպես արդյունք հանրային պրոցեսների բացակայության։ Հետևաբար պետք է ստեղծել համատեղ աշխատանքի ընդունելի ֆորմատներ, որպեսզի չլռող մարդիկ մտնեն պրոցեսի մեջ, հետո ներգրավեն լռողներից նոր շերտերի։ Եթե կա ապագա, ապա նոր խելացի ձևաչափերով է միայն այն հնարավոր»։