Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Միջնորդությունները մասնակի բավարարվել են. հայ գերիների գործով ավարտվել են կողմերի ելույթները Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Ռուսաստանը բողոք է ներկայացրել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Այն, որ Հայաստանի «ժողովրդավարացումը» մի մեծ ու փնթի բլեֆ է` գիտեն ոչ միայն Հայաստանի շարքային քաղաքացիները, այլև Փաշինյանի գեոպոլիտիկ հովանավորները. այդ փուչիկը կպայթի Նիկոլի՞, թե՞ հայ ժողովրդի դեմքին. Աշոտյան

Հայաստանի իշխանական մեդիատիրույթի «ժողովրդավարական» դատարկախոսությանը զուգահեռ՝ միջազգային ոլորտային կառույցների կողմից շարունակում են հրապարակվել տարեկան զեկույցներ մեր երկրում տիրող իրական վիճակի մասին:

Հերթական հոդվածն ուզում եմ նվիրել անգլիական հեղինակավոր պարբերականի` The Economist-ի համապատասխան վերլուծական կենտրոնի` EIU-ի կողմից իրականացված գնահատականներին աշխարհում ժողովրդավարության մասին` Democracy index: Մինչ բուն տվյալներին անդրադառնալը թույլ տվեք հիշեցնել, որ, ըստ մեթոդաբանության, հետազոտողները հինգ խմբերի բաժանված 60 ցուցանիշներով երկրները դասակարգում են 4 խմբերի` լիարժեք ժողովրդավարություններ, թերի ժողովրդավարություններ, հիբրիդային ռեժիմներ և ավտորիտար ռեժիմներ:

Եվ այսպես, ըստ այս հեղինակավոր հետազոտության, Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմով պետությունների շարքին, ի հակառակ ժողովրդավարության մասին իշխանական մեյմունությունների: Այսինքն` մեր երկրում ընտրություններն անցնում են  էական խախտումներով, որոնք թույլ չեն տալիս դրանք ազատ և արդար գնահատել: Օրենքի գերակայությունը թույլ է, իսկ կոռուպցիան լայն տարածման միտում ունի: Թույլ է նաև քաղաքացիական հասարակությունը, դատական իշխանությունն անկախ չէ, իսկ լրագրողների վրա ճնշումներ են գործադրվում:

Ահա սա է նիկոլական «ժողովրդավարության» իրական պատկերը:

Ավելին, Հայաստանը ոչ միայն մնացել է հիբրիդային ռեժիմ, այլև վատթարացրել է իր ցուցանիշները նախորդ տարվա համեմատ` նահանջելով 2 դիրքով և զբաղեցնելով ընդամենը 84-րդ տեղը աշխարհում՝ ըստ  ժողովրդավարության մակարդակի: Այս առումով մեր «բաստիոնը», մեր «փարոսը», մեր «ուղենիշային աստղը» զիջել է ոչ միայն եվրոպական երկրներին, այլև Բանգլադեշին, Մալավիին, Զամբիային, Սենեգալին, Շրի Լանկային և անգամ Պապուա Նոր Գվինեային…

Վատացել է նաև Հայաստանի գնահատականը` դառնալով 5.42՝ տասից, և նվազելով 0.21 բալով:

Խիստ դիտարժան են նաև զեկույցի տեքստային անդրադարձները Հայաստանին: Արձանագրվել է, որ «Լեռնային Ղարաբաղի կորուստը թուլացրել է Հայաստանի ժողովրդավարությունը», իսկ աջակցությունը Փաշինյանին և նրա կառավարությանը ենթարկվել է կատարյալ կոլապսի:

Այս արձանագրումները հատկանշական են 3  լրացուցիչ պատճառներով.

1. Լեռնային Ղարաբաղի գոյությունը վնաս չէր Հայաստանի ժողովրդավարությանը` ի հեճուկս նիկոլական քարոզիչների բամբասանքների

2. Լեռնային Ղարաբաղի կորստի պրոբլեմների տակից Փաշինյանի կառավարությունը ոչ թե «պատվով» է դուրս եկել, ինչպես նա սիրում է գլուխ գովել, այլ կառավարության գործունեության ձախողմամբ` 5.71 բալից նվազելով 4.64-ի:

3. Կատարյալ կոլապսի արդյունքում Փաշինյանը և իր կառավարությունը լեգիտիմ լինել չի կարող:

Թեպետ այս տարվա Democracy index-ը վաղուց է հրապարակվել, իմ վկայակոչած փաստերի մասին իշխանական մեդիա-կայսրությունը համառորեն լռում է, թեպետ անցյալ տարի, երբ Հայաստանին տրված գնահատականներն ավելի պոզիտիվ էին, այդ մասին փաշինյանական տեղեկատվական գործիքները բարձրաձայնում էին ամեն մի թեյնիկից և արդուկից: Ավելին, Նիկոլ Փաշինյանն անձամբ էր մեջբերում The Economist-ի գնահատականները, օրինակ` Բայդենի կազմակերպած «ժողովրդավարությունների գագաթնաժողովին»:

Ամփոփելով հերթական միջազգային զեկույցի տվյալները, կրկին հանգում ենք նույն եզրակացություններին, ինչ FREEDOM HOUSE-ի զեկույցի դեպքում: Որքան էլ արևմտյան քաղաքական շրջանակները գուրգուրեն Նիկոլի նոսրացող վարսերն իր գեոպոլիտիկ խաղերի համար, նրանք լավ գիտեն նիկոլական ռեժիմի իրական դեմքը, և հարկ եղած դեպքում կօգտագործեն նրա մասին եղած ողջ ինֆորմացիան՝ ոչ միայն հաստափոր զեկույցներում, այլև՝ կոնկրետ գործողություններում:

Այն, որ Հայաստանի «ժողովրդավարացումը» մի մեծ ու փնթի բլեֆ է` գիտեն ոչ միայն Հայաստանի շարքային քաղաքացիները, այլև Փաշինյանի գեոպոլիտիկ հովանավորները: Անպատասխան է մնում ընդամենը մեկ հարց. այդ փուչիկը կպայթի Նիկոլի՞, թե՞ հայ ժողովրդի դեմքին:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

10.03.2024