Մեր խորին համոզմամբ` իշխանափոխությունը հասունանում է, շտապեք դառնալ այդ պրոցեսի մասնիկը. Հրանտ Բագրատյան
Մարտի 13-ին Ազատության հրապարակում ժամը 18:00-ին «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հրավիրել է հանրահավաք: Այս մասին հրավիրված ասուլիսում հիշեցրեց «Միասին» շարժման նախաձեռնողներից Հրանտ Բագրատյանը:
նա նշեց, որ այս ընթացքում շարժումն ունեցել է շատ կարևոր մարզային այցելություններ և կոչ արեց լրատվամիջոցներին լուսաբանել հանրահավաքը:
«Իսկ քաղաքացիների համար ուզում եմ առանձնահատուկ նշել` ամեն ինչ ընթանում է բավականին արագ տեմպով: Մեր խորին համոզմամբ` իշխանափոխությունը հասունանում է և շտապեք դառնալ այդ պրոցեսի մասնիկը»: