Տարածաշրջանում վախեցած ու առանց ամբիցիաների էլիտաներ ունեցող պետություններն ամենաշատն են տուժելու այս զարգացումներից. Հայկ Խանումյան
Թե′ Արևմուտքը, թե′ Ռուսաստանը Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը մեծացնելու գործում կարևորում են Թուրքիայի դերը և ինտենսիվ համագործակցում են նրա հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:
«Առաջինն ուզում է թուրքական կայսրություն ստեղծելու ճանապարհով հյուսիսին դուրս մղել Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից, երկրորդը ցանկանում է թուրքական ազդեցության տարածմանը զուգահեռ առնվազն պահպանել իր ազդեցությունն ու մասնակից լինել ենթակառուցվածքային նախագծերին, իսկ եթե ների հնարավորությունը` թույլ չտալ Թուրքիայի ազդեցության տարածմանը։
Այս երկու ուղղություններն իրար հատվելու են, սակայն որոշ ժամանակ կարող են նաև զուգահեռ ընթանալ։
Տարածաշրջանում վախեցած ու առանց ամբիցիաների էլիտաներ ունեցող պետություններն ամենաշատն են տուժելու այս զարգացումներից»։