Զելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է Կաշպիրովսկին
Հասարակություն

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի նեդրումն իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու. Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրմանը։

«Չէի կարող անմասն մնալ մի շարք դեղերի դեղատոմսով բաց թողնելու որոշմանը, որը ուժի մեջ է մտել մարտի 1-ից, քանի որ առնվազն 2 անգամ (2018 և 2019թթ.) իմ նախաձեռնությամբ է դեռևս 2017թ. ընդունված այդ որոշումը հետաձգվել մինչև մեր առողջապահական համակարգը (թե՛ բուժաշխատողները, թե՛ էլեկտրոնային ենթակառուցվածքները) պատրաստ կլինի այն հնարավորինս սահուն ներդնելուն:

Այն, որ բազմաթիվ դեղեր պետք է դեղատներից բաց թողնվեն միայն դեղատոմսով, շատ հիմնավորված որոշում է, ինչպես աշխարհի շատ երկրներում: Այլ նպատակներից զատ նման որոշումը երկու հիմնական նպատակ ունի, որպեսզի քաղաքացիները ինքնաբուժումով չզբաղվեն հենց իրենց իսկ վնաս չտալու համար, ինչպես նաև հակամիկրոբային (անտիբիոտիկներ) դեղերի չարաշահման պատճառով չունենանք անտիբիոտիկակայուն միկրոբներ, որոնց վրա այլևս չեն ազդի եղած անտիբիոտիկները:

Միևնույն ժամանակ չեմ կարող չարձանագրել, որ այս համակարգի նեդրումը կրկին իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու: Բազմաթիվ են ահազանգները թե՛ մեր քաղաքացիներից, թե՛ բուժհիմնարկներից, թե՛ դեղատներից այնպիսի համակարգային խնդիրների մասին, որոնք թույլ չեն տալիս այս կարևոր համակարգի ներդրումը համարել սահուն: Խնդիրները թե՛ կանոնակարգային են, թե՛ ենթակառուցվածքային`

- Բազմաթիվ դեղատներ մինչ օրս միացված չեն ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգին, ինչը պետք է արվեր մինչև որոշման ուժի մեջ մտնելու օրը: Դեղատների բուժանձնակազմը ցանկալի կլիներ, որ անցներ վերապատրաստման դասընթացներ:

- Բազմաթիվ են բողոքները, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգը անհասանելի է դառնում բուժաշխատողների և դեղատների համար, հավանաբար համակարգի սերվերների թողունակության պատճառով: Սերվերները պետք է հզորացվեին մինչև համակարգի ներդրումը:

- Բազմաթիվ են ահազանգերը, երբ բժիշկները անհաչափ շատ ժամանակ են ծախսում մեկ դեղատոմսի դուրսգրման վրա և, հետևաբար, մեծ հերթեր են գոյանում միայն դեղատոմսի դուրսգրման պատճառով: Դեղատոմսի դուրսգրման համակարգը բուժաշխատողների համար պետք է լիներ հնարավորինս մատչելի (user-friendly) և բոլոր բուժաշխատողները պետք է անցնեին վերապատրաստման դասընթացներ՝ դրանից օգտվելու մասին:

- Համակարգը և կարգավորումները պետք է հնարավորություն տային բժշկին՝ առանց պացիենտի այցելության դեղատոմս դուրս գրելու, ինչպես աշխարհի շատ երկրներում, որոնք ունեն էլեկտրոնային առողջապահական համակարգեր: Եթե բժիշկը գիտի իր պացիենտի հիվանդությունը, հատկապես քրոնիկ հիվանդությունների դեպքում, ոչ մի խնդիր չի կարող առաջանալ նման դուրսգրումների պատճառով:

- Դեղատներից ահազանգեր կան, որ նրանք չունեն հասանելիություն դեղատոմսով դուրս գրվող դեղերի մեկ միասնական ցանկի, որպեսզի առանց ավելորդ ջանք գործադրելու արագ հասկանան՝ ինչպես վարվել: Նաև ահազանգեր կան, որ որոշ դեղատոմսով դուրսգրվող դեղեր ներմուծված չեն ԱՐՄԵԴ համակարգ:

- Մեծ բաց կա բժշկական գաղտնիքի հասանելիության դեղատան աշխատակիցներին և այլ բուժաշխատողներին, երբ պացիենտը շատ դեպքերում չէր ցանկանա 3-րդ անձանց տրամադրել իր այս կամ այն հիվանդության մասին տեղեկատվությունը, բայց, փաստորեն, այս պահին դեղատան աշխատակիցը կարող է տեղեկանալ, թե պացիենտը ինչ հիվանդության համար է գնում այդ դեղը, ինչը պարզապես անթույլատրելի է:

Այլ խնդիրներ էլ կան, բայց սրանք, իմ կարծիքով, ամենակարևորներն էին, որոնց մասին ինձ տեղեկություններ են հասել: Այս խնդիրները կա՛մ պետք է շատ արագ հասցեագրվեն, կա՛մ համակարգի գործարկումը կրկին պետք է հետաձգել:

Հ.Գ. Այս խնդիրների պատճառով է, որ բազմաթիվ դեղատներ այլ տարբերակ չունեն, քան շարունակել վաճառել դեղատոմսով դուրս գրվող դեղերը, առանց դեղատոմսի առկայության, և նրանց որևէ մեկը չի կարող մեղադրել նման գործունեություն իրականացնելու համար, քանի դեռ վերոնշյալ և շատ այլ հարցեր լուծված չեն»,-գրել  նա: