ԶՈՒ-ի հետ կապված ոչ մի նախաձեռնություն արժեք չունի, եթե դրանում զինծառայողի փորձն արտացոլված չէ․ Աբրահամյան
Գնացել էի առաջնագիծ` պարզ մարդկային շփումների և նոր գաղափարների քննարկման համար: Այդ մասին գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Զինված ուժերի հետ կապված ցանկացած նախաձեռնություն կամ գաղափար արժեք չունի, եթե դրա հիմքում ծանր պայմաններում ծառայություն կրող մարդու` զինծառայողի կարծիքն ու փորձն արտացոլված չի:
Այս առումով միշտ էլ լսելու, ասելու և մտածելու տեղ կա»,- գրել է պատգամավորը։