Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Հասարակություն

Փրկարարները երբեմն կանչի վայր են հասնում զգալի ուշացումով․ Կոտայքում կամավորական հենակետ են ստեղծում

Մարտի 13-ին ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում մեկնարկեց «Մեղրաձոր համայնքի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագիրը։ Հայտնում են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։ 

Ծրագրի մեկնարկն ազդարարվեց Մեղրաձոր բնակավայրում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության միջև պայմանագրի ստորագրմամբ։

Ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Եգոր Կարապետյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը, «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ-ի նախագահ Աննա Բաղդասարյանը և այլ հյուրեր։

Մեղրաձոր բնակավայրում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծման ծրագիրն իրականացվում է 2023 թվականին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից հայտարարված համայնքների անվտանգային խնդիրների լուծման աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի հաղթող է ճանաչվել «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը։

Հայաստանում կան համայնքներ, որոնք, ըստ սահմանված չվացուցակի, գտնվում են սպասարկվող հրշեջ-փրկարարական ջոկատներից զգալի հեռավորության վրա: Հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները նշված վայրերում օբյեկտիվ պատճառներով երբեմն կանչի վայր են հասնում զգալի ուշացումով: Ուստի արագ և օպերատիվ արձագանքելու նպատակով առավել արդյունավետ է դիտարկվում հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեությունը և կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի առկայությունը, որի շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազեցվում են մարդկային կորուստները։

Հենց այս խնդիրների լուծման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության աջակցությամբ Մեղրաձոր բնակավայրում մեկնարկեցին հրշեջ կամավորական հենակետի ստեղծման աշխատանքները։ Ծաղկաձոր համայնքը միավորում է 6 գյուղ՝ շուրջ 6000 ընդհանուր բնակչությամբ։ Գտնվելով անտառային հրդեհների բարձր ռիսկային գոտում՝ այդ տարածաշրջանի բնակիչներն իրական վտանգի տակ են։ Համայնքն ունի անտառածածկ և խոտածածկ 8500 քմ ընդհանուր տարածք։ Համայնքի բնակավայրերը գտնվում են Հրազդանի մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատից 16-30 կմ հեռավորության վրա, և արտակարգ դեպքերի, պատահարների ժամանակ հրշեջ-փրկարարներից տևական ժամանակ է պահանջվում տեղ հասնելու համար, մինչդեռ առաջին արձագանքման ժամանակի գործոնը կարևոր է կյանքեր փրկելու և վնասը նվազեցնելու առումով։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը նշեց․ «Մեղրաձոր համայնքում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծումը բխում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից որդեգրած՝ Հայաստանի մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդման ռազմավարությունից, որի նպատակն է կրճատել հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, ինչպես նաև նվազեցնել պետությանն ու բնակչությանը հասցվող նյութական կորուստները: Ռազմավարության հիմքում ընկած է ՀՀ-ում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծումն այն համայնքներում, որոնք գտնվում են սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներից հեռավորության վրա և ունեն դժվարանցանելի ճանապարհներ»։

Կամո Ցուցուլյանը հավելեց, որ հենակետերի ստեղծման նպատակով Փրկարար ծառայությունն աջակցում է կամավորների հավաքագրման գործընթացին, մշակել է կամավորների սկզբնական մասնագիտական պատրաստության ծրագիր, կամավորների մասնակցությամբ կազմակերպում է ուսումնավարժություններ, իրականացնում է կամավորների որակավորման գործընթաց, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ համայնքներին նվիրաբերում է հրշեջ-ավտոբաք:

Իր խոսքում Կամո Ցուցուլյանը շեշտեց, որ ծրագրի իրականացման գործընթացում մեծ դերակատարում ունեն նաև մարզպետարանն ու համայնքները, որոնք իրենց հերթին հատկացնում են շինություն, հոգում են շինության պահպանման հետ կապված ծախսերը, հնարավորության սահմաններում ցուցաբերում են այլ աջակցություն՝ կամավորների հավաքագրման, ապահովագրության, գույք-սարքավորումներով ապահովման համար: ՓԾ տնօրենն անդրադարձավ նաև դոնոր կազմակերպություններին, որոնք հսկայածավալ աշխատանքներ են իրականացնում հենակետերի ստեղծման և կարողությունների զարգացման ուղղությամբ։

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին, «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Բաղդասարյանը։ Վերջինս նշեց, որ հասարակական կազմակերպությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում կամավոր հիմունքներով է մասնակցում ծրագրին, քանի որ նպատակ ունեն ոչ միայն աջակցել աղետների նկատմամբ համայնքի դիմակայունության բարձրացմանը, հնարավոր անվտանգային և տնտեսական վնասների նվազեցմանը, այլ նաև խթանել կամավորական շարժումը՝ իրենց փոքրիկ լուման ունենալու երկրի անվտանգության բարձրացման գործում։

Շնորհավորելով ներկաներին և ողջունելով փաստաթղթի ստորագրումը՝ Ճապոնիայի դեսպանը կարևորեց համագործակցությունը, նշելով, որ Ճապոնիայում ճգնաժամերին արձագանքելու համակարգում հենց կամավորական աջակցությունն է համարվում ամենակարևոր աջակցող ուժը։

Դեսպանը բարձր գնահատեց ՆԳՆ փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամավորական շարժմանն աջակցությունը, որը տրամադրվում է վերջիններիս ավելի ուժեղացնելու և հզորացնելու նպատակով։

Նշենք, որ ծրագրի շրջանակներում հենակետի հետագա շահագործման և կահավորման գործում պատասխանատվություն ունեն նաև Ծաղկաձոր խոշորացված համայնքը, որը հենակետին կտրամադրի անհատական պաշտպանության միջոցներ, գույք և սարքավորումներ, ինչպես նաև կկահավորի հրշեջ-փրկարարական հենակետը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության կողմից կիրականացվեն կամավորների վերապատրաստման ծրագրեր և կտրամադրվի հրշեջ-մեքենա։