Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Ուզում ենք հասարակություն կոչվել՝ չպետք է չարախնդանք, այլ լինենք Կոնսերվատորիայի ուսանողների կողքին․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Այս խնդրի մասին երկու օր առաջ էի ուզում գրել։ Բայց այն այսօր էլ է ակտուալ ու վաղն էլ է ակտուալ լինելու։ Խոսքը վերաբերվում է այսպես կոչված հեղափոխությանը մասնակցած տարբեր շրջանակների դեմ ուղղված արշավին։ Նայում եմ՝ Կոնսերվատորիայի ուսանողները բողոքում են բուհի փակման որոշման դեմ, իսկ մարդիկ չարախնդում են՝ թե բա 2018-ին փողոց են փակել ու հիմա արդար է, որ հայտնվել են կառավարության թիրախում։ Լու՞րջ։ Ժողովուրդ, լու՞րջ։

Էսպես մենք տեղ չենք հասնի։ Երբեք տեղ չենք հասնի։ Չի կարելի սոցիալական խմբերին թիրախավորել։ Բժիշկներն էլ են փողոց փակել, դե եկեք չբուժվենք իրենց մոտ։ Ուսուցիչներն էլ են փակել՝ ի՞նչ անենք, երեխեքին դպրոց չուղարկե՞նք։ Լավ, ես հասկանում եմ, երբ թիրախավորողները սովորական քաղաքացիներ են։ Մեծ հաշվով՝ հոգու խորքում իրենք էլ են «փողոց փակող»։ Այսինքն՝ թրենդերին տրվող (Все побежали и я побежал)։ Բայց ո՞նց կարող է քաղաքական գործիչը, հանրային կարծիքի առաջատարը իրեն այդպես պահել։ Ումի՞ց են դժգոհում։ 

Նախ, սկսենք նրանից, որ այսպես կոչված հեղափոխությունը Նիկոլի քայլելով չի սկսվել ու ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականով ավարտվել։ Դա երկար տարիներ պատրաստված գործընթաց էր, որին, ի դեպ, այսօրվա քննադատերից շատերն են մասնակցել՝ որոշները գիտակցաբար, որոշները՝ ոչ այնքան։ Այդ հայտնի փողոց փակելուն շատ բաներ են նախորդել՝ սկսած տարատեսակ կապտամազերի «իրավունքների» պաշտպանությունից ու բանակի դեմ տարվող քարոզչությունից, ավարտելով ավելի խորքային մակարդակում պետության դեմ իրականացված դիվերսիաներով ու ժողովրդին տարբեր շերտերի բաժանող  տարատեսակ ծրագրերով։ ՓողոՑ փակելն այդ հանցավոր ծրագրի վերջին արարն էր ընդամենը։ Հիմա մենք ինչու՞ ենք աչք փակում մինչ փողոց փակելը տեղի ունեցած զարգացումների վրա ու թիրախավորում փողոց փակող ուսանողներին։ Չլինի՞, թե այն պատճառով, որ այն նախորդ փուլում մեր մեղքերն էլ են շատ եղել։ 

Եթե մենք ուզում ենք հասարակություն կոչվելու իրավունք ունենալ և կրկին ուժեղ պետություն ստեղծել, մենք պետք է ոչ թե չարախնդանք ու արդարությունը մեր ուզած ձևով մեկնաբանենք, այլ կանենգնենք Կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների կողքին։ Եվ ոչ միայն նրանց։ Հիշեք՝ ժողովուրդը միշտ նմանվում է իր ակտիվ փոքրամասնությանը։ Եթե ակտիվ փոքրամասնությունը ծառայում է իր պետությանն ու ազգային արժեքներին, ժողովուրդն էլ է այդպես անում։ Եթե ակտիվ փոքրամասնությունը դավաճանում է իր պետությանը, նույնն է անելու նաև ժողովուրդը։ Հիմա եկեք ծուռ նստենք ու դուզ խոսենք՝ ինչի՞ պետք է նմանվի մեր ժողովուրդը՝ տեսնելով սոցիալական ցանցերում և քաղաքական դաշտում ծավալվող քննարկումները։

Ես նախապես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ով կարող է վիրավորվել խոսքերիցս կամ անձամբ իր վրա վերցնել ասածս։ Հավատացեք՝ նման ոչ մի նպատակ չունեմ։ Ոչ թե անձանց, այլ ընդհանուր թրենդերի մասին եմ գրում։ Բայց նաև խնդրում թրենդ ստեղծող մարդկանց մտածել ասածներիս շուրջ։ Նորից եմ կրկնում՝ էսպես մենք տեղ չենք հասնի։ Ժողովրդին պետք է ոչ թե մեղադրել, այլ առաջնորդել»։