Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

«Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում էթնիկ զտում»․ իտալական պարբերականի անդրադարձը

Իտալական L’Espresso պարբերականն անդրադարձել է Արցախի հայաթափմանը՝ այն անվանելով էթնիկ զտում․

Էթնիկ հայերի պատմությունը, ովքեր ադրբեջանական բռնակցումից հետո ստիպված են եղել փախչել Ղարաբաղից. «Մի ժամանակ երազում էի գնալ Վենետիկ։ Այսօր երազում եմ վերադառնալ իմ հայրենիք»։

Արցունքները լուռ հոսում են Նունե Խաչատրյանի դեմքից, երբ նա նայում է իրեն, իր ընտանիքին, իր հողը՝ Լեռնային Ղարաբաղը, պատկերող լուսանկարների ալբոմը: Արցախի (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը) քաղաքացի 55-ամյա կինը, ինչպես և այնտեղ բնակվող ավելի քան 120 հազար հայ քաղաքացիները, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից հետո փախել են կովկասյան տարածաշրջանից, և այսօր նա ապրում է որպես տեղահանված՝ Գորիսի հյուրանոցային սենյակում։ Լուսանկարները միակ բանն են, որ նրան հաջողվել է վերցնել իր հետ փախուստի ժամանակ։

Կեսդարյա անձնական և կոլեկտիվ պատմություն՝ հավաքված սլայդերով, որոնք հիշեցնում են նրան և նրանց, և նրանց ովքեր նայում են այդ նկարները, պարզ ու աշխատասեր, հպարտ ու հին աշխարհի մասին, որն այլևս գոյություն չունի այսօր: «Մինչ ես փախչում էի Ուազով, հարազատներիս հետ, չէի կարողանում դիմացս նայել. շարունակ շրջվում էի, լալիս էի և ներողություն խնդրում իմ հողից, քանի որ լքել եմ այն»:

Նունեի ցուցադրած լուսանկարները նրա խոշտանգված հոգու ցուցափեղկն են: «Սա իմ հարսանիքի օրն է. Իմ երազանքն էր մեղրամիսս անցկացնել Վենետիկում; այն ժամանակ, սակայն, ես ու ամուսինս չէինք կարող մեզ թույլ տալ, բայց ինքներս մեզ խոստացանք, որ վաղ թե ուշ այդ ցանկությունը կիրականացնենք։ Այսօր, սակայն, իմ երազանքն է, որ կարողանամ վերադառնալ Արցախ։ Երազանք, որն այլևս երբեք չի իրականանա»։ Նունեն իրավացի է. հունվարի 1-ից դադարել է գոյություն ունենալ ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը, իսկ ադրբեջանական վարչակարգը փետրվարի սկզբին սկսել է «Մեծ վերադարձ» գործողությունը, որը նախատեսում է հայերի կողմից լքված տները ադրբեջանցի ընտանիքներին տրամադրել։

Լեռնային Ղարաբաղում, որը պատմականորեն հայկական հող է, բայց ֆորմալ առումով Ադրբեջանի մաս է կազմում, 1990-ականների սկզբին Խորհրդային Միության փլուզումից հետո տարածվեցին հայ և ադրբեջանական ուժերի միջև բռնությունները: Հակամարտության հետևանքով զոհվեց ավելի քան 30 հազար մարդ և ավարտվեց հայերի վերջնական հաղթանակով։ Քսան տարվա խաղաղությունից հետո 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զորքերը հարձակվեցին ինքնահռչակ Հայկական Հանրապետության վրա՝ վերահսկողության տակ առնելով շրջանի մի մասը. այնուհետև, խախտելով հրադադարի պայմանավորվածությունները, 2022 թվականի դեկտեմբերից Ղարաբաղը մեկուսացվեց՝ արգելելով մարդկանց և մարդասիրական օգնության տարանցումը։

Եվ ինը ամիս տեւած պաշարումից հետո Ադրբեջանի գործադիրը սկսեց վերջնական հարձակողական գործողությունը, որը հանգեցրեց հայ քաղաքացիների արտագաղթին և որը Եվրախորհրդարանի կողմից սահմանվեց որպես էթնիկ զտումների գործողություն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով հաղթեց փետրվարի 7-ին կայացած ընտրություններում՝ հավաքելով ձայների 92%-ը, և ով իշխանության ղեկին է ավելի քան քսան տարի, օգտվեց ուկրաինական պատերազմի հետևանքներից՝ Լեռնային Ղարաբաղը վերամիավորելու համար:

Ռուսաստանի ագրեսիայից հետո, հիրավի, Եվրոպայում շատ բանավեճեր ծավալվեցին Մոսկվայից էներգետիկ անկախության ձեռքբերման վերաբերյալ. Բաքուն դարձավ գազի և ածխաջրածինների մատակարարման մերձավոր գործընկեր: Սակայն սեպտեմբերին ռազմական սրացումը, որը սահմանեց Արցախի Հանրապետության գոյության և տարածաշրջանում հայկական ներկայության ավարտը, չհանգեցրեց ռազմական գործողությունների ավարտին Հարավային Կովկասում, որտեղ լարվածությունը կրկին սրվում է։

Անցյալ փետրվարի 13-ին չորս հայ զինվոր սպանվեց սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով, երկու նախկին Խորհրդային Հանրապետությունների միջև բանակցությունները փակուղի են մտել, և Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցնում, որ հետաքրքրված է Սյունիքի հայկական մարզով, որպեսզի այդպիսով կարողանա կապել ադրբեջանական Նախիջևանի էքսկլավը երկրի մնացած մասի հետ։ Մինչդեռ արցախցի փախստականները ապրում են ժամանակավոր կացարաններում և անորոշության մեջ՝ չունենալով այլեւս անցյալ և չիմանալով, թե արդյոք մոտ ապագայում նոր պատերազմ է սպառնում նրանց։

Նունեն իր լուսանկարները ցուցադրելուց հետո ընկղմվում է անմխիթար լռության մեջ. Նրա աչքերը արտացոլում են հիշողությունների ու համակերպության խառնուրդ: Հրաժեշտից առաջ, սակայն, ճամպրուկի միջից, որով փախել էր, մի փոքրիկ պայուսակ է վերցնում և սրբազան նվիրումով ցույց տալիս դրա պարունակությունը։ «Սա հող է, որը ես վերցրել եմ իմ տան բակից՝ գնալուցս առաջ: Ես վերցրեցի այն, որ միշտ հետս լինի, քանի որ ուզում եմ թաղվել այս հողի հետ միասին, որպեսզի, գոնե մահացած ժամանակ խաղաղությամբ հանգչեմ իմ Արցախի հողում»։