ԵՄ անդամակցության հարցը ՀՀ-ի համար պետք է քննարկման առարկա դառնա․ Փաշինյան
Եվրախորհրդարանը երեկ ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ բոլոր խմբակցությունների աջակցությունն ստացած բանաձևն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
«Բանաձևը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա անսասան աջակցություն է արտահայտում ՀՀ-ի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը ու անկախությանը։ Նաև աջակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ բանաձևով եվրոպական խորհրդարանն արձանագրել է Հայաստանի Հանրապետըության ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, որը չափազանց կարևոր է մեր երկրի միջազգային ընկալման համար։
«Բանաձևում մեջբերվել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին ԵԽ ամբիոնից իր արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաս է մոտ լինել ԵՄ-ին այքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե ՀՀ-ն ցանկանա ԵՄ անդամ դառնալ, Հայաստանի կաջացկեն ԵՄ կառույցները»,-ասաց Փաշինյանը։
Կարևորելով բանաձևի ընդունում՝ Փաշինյանն ասաց, որ այն պետք է դրվի հանրային քննարկման։
«Սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի ապագայի տեսլականը, ու հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն ԵԽ-ից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունն ու ԱԺ-ն»,- ասաց նա։