Անն Լոուրենս Պետելը ողջունել է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ բանաձևը
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը ողջունել է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը:
Նա X-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է.
«Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունել է ԵՄ-ում Հայաստանի հնարավոր թեկնածության ճանապարհը հարթող բանաձև։
Սա կարևոր քայլ է աջակցելու հայկական ժողովրդավարությանը և հայերի` Եվրոպայի հետ իրենց ճակատագիրը միավորելու ցանկությանը»: