Սա այն է, ինչ մենք ուզում ենք. Ալիև
Հիմա, երբ Ղարաբաղի «հարցը փակված է», մենք շատ մոտ ենք խաղաղությանը։ Այս մասին մարտի 14-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման արարողությանը «Վերականգնել ճեղքված աշխարհը» թեմայով։
Ընդգծելով, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ գործընթացը` Ալիևը նշել է, որ երկու երկրի արտգործնախարարների մակարդակով հանդիպումներն արդեն վերսկսվել են։
«Մենք հավատում ենք, որ խաղաղությունը հասանելի է։ Սա այն է, ինչ մենք ուզում ենք: Մենք վերականգնել ենք «պատմական արդարությունն» ու միջազգային իրավունքը։ Եվ հիմա ժամանակն է վերջ տալ թշնամությանը տարածաշրջանում»,- հավելել է Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ օկուպացրած բռնապետը։