Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Ահա և ողջ արդարադատությունը․․․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

«Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու գործով հերթական դատական նիստն է: Տխմարագույն մի ֆարս, որտեղ ոչ ոք չգիտե, թե ո՞վ է տուժողը, երբ շահել է բժշկական համալսարանը: Դատավոր կոչվածը պետք է դեմքին լրջություն տված` շարունակի կատարել իր թրքական քաղաքական պատվերը: Դատախազն իր թրքական կաշառքի վերածվող «պաշտոնն» արդարացնելու համար, պետք է շարունակի ձևացնել, իբրև պետական շահերն է պաշտպանում, երբ պետական որևէ շահ չի տուժել:

Լրագրողները բնականաբար կլուսաբանեն քաղաքական նպատակով իրականացվող դատական բալագանի հերթական արարը` կրկին արձանագրելով, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է:

Թավշյա հեղափոխության դատարանները վերածվել են դավաճանության ու կապիտուլյացվելու հանցակիցների: Հանցանք, որի էությունը նկարագրվում է որպես պետության կործանման դեմ ներքին դիմադրությունը կամ դրա փորձերը խեղդող գործողություններ: Նույնն է, թե ինչ-որ մեկն անընդհատ խոչընդոտի իր կյանքի համար պայքարող հիվանդի դիմադրողականությանը:

Ես չգիտեմ, դատական ֆարսերի մասնակից պաշտոնյաները հասկանու՞մ են, որ իրենց սեփական ապօրինի գործողություններով նպաստում են իրենց ընտանիքների ու զավակների վաղվա հայրենազրկմանը: Թավշյա դատարանները նպաստեցին իրական երկրապահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և ճշմարտությունից խոսող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը: Թավշյա դատարանները քաղբանտարկյալ դարձրին Արմեն Աշոտյանին, Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մալյանին և շատ այլ մարդկանց: Երկրի գլխին կախված օրհասական վտանգների, Արցախի կորստի և հայաթափման պահին` թավշյա դատարանները դատում վտանգներից խոսող հարյուրավոր ակտիվիստների:

Թավշյա դատարանները կեղծ շոուներ են սարքում ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների դեմ` կոտրելով օրհասական պահերին համազգային միասնության ու համախմբման իրական հավանականությունը: Դատարանները վաղուց վերածվել են քաղաքական գործիքների: Իսկ դատական գործընթացի մասնակից դատավորները, դատախազները, քննիչներն ու փաստաբանները ևս ակամայից դարձել են Նիկոլի քաղբանտարկյալները: Այն դատավորները, ովքեր չեն կատարում կապիտուլյանտի քաղաքական պատվերները` պատժվում են «օրենքի ամբողջ խստությամբ»:

Իսկ իշխող խունտայի կողմից իրականացվող թալանը, հայ ժողովրդի կեղեքումն ու հայկական պետության կործանումը շարունակվում է:

Ահա և ողջ արդարադատությունը»։