Ողջունում եմ ԵԽ բանաձևը, կշարունակենք աշխատել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ
Ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի բանաձևը: Այդ մասին X-ի իր էջում գրել է Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցության Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու ԵԽ բանաձևին․
«Հայտնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքը՝ շարունակելու աշխատել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ»,- գրել է նա։