Թուրքիայի նախկին վարչապետը հոխորտացել է՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, զինանշանից հանվի Արարատը
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը հոխորտացել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, իբր այդ կետը արտացոլված է «հրադադարի մասին համաձայնագրում»։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Հայաստանը հնարավորություն ստացավ իր երկիրը դուրս բերել շրջափակումից։ Նրանց Սահմանադրությունը պետք է փոխվի, իսկ զինանշանից հանվի Ագրիդաղը(նկատի ունենալով Արարատը)», - ասել է նա։