Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն` ոչ միայն Տավուշի մարզի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքի այլ մարզի որևէ այլ գյուղի տարածք հանձնելու վերաբերյալ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի: Այ սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավարման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ: Այսինքն` եթե որևէ մեկը կվերազանցի սա, պետք է բխեն այլ գործողություններ: Հետևաբար, մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,- ասաց Միրզոյանը: