Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Ես հասկացա, հիմա մենք խնդիր ունենք լուծելու 2 հարցում․ Փաշինյանին հաշվետվություն է ներկայացվել

Նիկոլ Փաշինյանն այցելել է Տեղեկատվական համակարգերի գործակալություն՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և գործակալության ներկայացուցիչները զեկուցել են թվային հասարակության և տնտեսության ձևավորման առաքելության իրագործման շրջանակներում իրականացրած աշխատանքները:

Նշվել է, որ հաշվետու տարում կառավարության որոշմամբ ներդրվել է «ԵսԵմ» ազգային թվային նույնականացման հարթակը` ապահովելով թվային ծառայություններ մուտք գործելու անվտանգ հնարավորություն օգտատերերի համար։ Ի կատարում կառավարության որոշման՝ հանրային ծառայություններն արդեն հասանելի են մեկ մուտքի այս հարթակի միջոցով։

Գործակալության կողմից մշակվել և գործարկվել է Ծառայությունների ազգային հարթակի փորձնական տարբերակը։ Այն միտված է բարելավելու օգտատիրոջ փորձառությունը հանրային ծառայություններից օգտվելիս՝ պարունակելով դրանց վերաբերյալ հեշտ ընկալելի և մանրամասն ուղեցույցներ։ Իրականացվում են «Կյանքի իրադարձությունների» պիլոտային ծրագրերը, որոնց տրամաբանության ներքո ոչ թե թվայնացվում են գերատեսչական գործառույթները, այլ վերանախագծվում է ծառայությունը ստանալու ճանապարհն օգտատիրոջ հարմարավետության և հասանելիության տեսանկյունից: Մասնավորապես՝ «Երեխայի ծնունդ», «Բիզնեսի գրանցում և իրավունքների պաշտպանություն», «Ավտոմեքենայի և վարորդական իրավունքի ձեռքբերում» իրադարձությունների համար գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել են թվային բարեփոխումների ճանապարհային քարտեզներ։ Պետական կայքերի համար ստեղծվում է միասնական չափանիշներով տեխնիկական նկարագիր, դիզայնի տարրեր և կառուցվածք։

Փաշինյանը հետաքրքրվել է՝ Ծառայությունների ազգային հարթակը միայն պետական ծառայությունների մասի՞ն է, թե՞ այդտեղ կարող են ներառվել նաև, օրինակ՝ բանկային կամ մասնավոր հատվածի կողմից մատուցվող այլ ծառայություններ. «Ինչպե՞ս է այդ հարցն աշխատում կամ ինչպե՞ս ենք մենք պատկերացնում»։

Պատասխանատուները նշել են, որ նպատակ ունեն նաև մասնավոր ծառայությունները ներառել հարթակում՝ որոշ ֆիլտր անցնելուց հետո, որպեսզի հավաստիանան, որ վստահելի ծառայություններ են մատուցվելու։

«Հայեցակարգային մակարդակում մենք չենք ասում, որ այս էջում միայն պետական ծառայություններ են, կարող են լինել նաև ոչ պետական ծառայություններ։ Ինչպե՞ս, հետո կմտածենք և կտեսնեք, բայց հայեցակարգն այն է, որ հանրային ծառայությունների այս հարթակը միայն պետական ծառայությունների համար չէ, կամ մենք առնվազն բաց ենք այդ գաղափարը քննարկելու և հասկանալու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Տեղեկացվել է, որ մեկնարկել են տվյալը «միայն մեկ անգամ», «ամպայինն առաջին» սկզբունքներով աշխատող գործնական լուծումներ, որոնք կիրառվել են պետական մի քանի համակարգերում։ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի որոշմամբ հաստատվել է տվյալների քարտեզագրման և դասակարգման մեթոդաբանությունը։ Դրա հիման վրա արդեն իսկ քարտեզագրվել և նկարագրվել են պետական 18 գերատեսչությունների 100-ից ավելի համակարգեր։ Այդ թվում քարտեզագրվել են պետական մոտ 500 ծառայություններ, ձևավորվել են դրանց նկարագրերը և դասակարգվել ըստ կյանքի իրադարձությունների։

Մեկնարկել է տվյալների և ծառայությունների կատալոգների մշակման գործընթացը, որոնց ներդրումը հիմքեր կստեղծի ծառայությունների սահուն և տվյալահեն կառավարման, ինչպես նաև Ծառայությունների ազգային հարթակի անխափան աշխատանքի համար։

Փաշինյանն անդրադարձել է նախարարություններում առկա բազմաթիվ տվյալներին, որոնք թղթի վրա են։ «Ես հասկացա, որ մենք պետք է երկու գործունեություն անենք։ Կան տվյալներ, որոնք տարբեր տեղերում են։ Մարդը գնաց անձնագիրը փոխեց, այդ տվյալը կարող է մի տեղ փոխվի, մնացած տեղերում՝ չփոխվի: Ընդ որում, մարդը կարող է երեք անգամ այդ ընթացքում անձնագիր փոխի, և երեք տեղում լինի մի անձնագրի տվյալ, երկու տեղում՝ մի տվյալ, չորս՝ տեղում մի տվյալ։ Հիմա մենք խնդիր ունենք լուծելու երկու հարցում: Մեկը` ամեն տվյալն ունենա մի սեփականատեր, այսինքն, օրինակ, անձնագրի տվյալը մի տեղ` Հանրապետությունում ուրիշ գերատեսչություն չկա, որ այդ տվյալի տերն է և իրավունք ունի որևէ բան փոխել այդտեղ։ Եվ երկրորդը, կան տվյալներ, իհարկե, որ արդեն իսկ թվայնացված են, բայց կան տվյալներ, որոնք թվայնացված չեն։ Հիմա թվայնացնելու պրոցեսը ինչպես է կազմակերպվում»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:

Ներսես Երիցյանը նշել է, որ մեթոդաբանությունը գրված է, օրենսդրական հիմքն էլ կա, որպեսզի գործընթացն ակտիվանա, ըստ օրենքի՝ բոլոր փաստաթղթերը պետք է լինեն մեքենայական, ընթեռնելի։ «Դա նշանակում է` փաստաթուղթը կոդ է»,- ասել է Երիցյանը:

Նշվել է, որ այդ տրամաբանությամբ նաև ստանդարտ է սահմանվում։ «Այսինքն, օրենքով է սահմանվելու, թե որ տվյալի սեփականատերն ով է, ու տվյալը չի կարող երկու սեփականատեր ունենալ, տվյալի սեփականատերը մեկն է։ Այսինքն` ցանկացած փոփոխություն, որ այդ տվյալի մեջ արվի կամ լրացում կամ թարմացում, արվելու է միայն ու միայն այդ սեփականատիրոջ կողմից, և օրենքով դա հստակ սահմանվելու է»,- ասել է Փաշինյանը:

Նշվել է, որ Ներքին գործերի նախարարության առաջնորդմամբ մեկնարկել է նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի մրցութային գործընթացը։ Մասնավոր հատվածը, մասնավորապես՝ 10 բանկ և 3 տելեկոմ ընկերություններ միավորել է ջանքերը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ազգային նույնականացման և հավաստագրման ծառայություններ ներդնելու ուղղությամբ։

Տեղեկացվել է, որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնորդմամբ մշակվել և շրջանառության մեջ են դրվել տվյալների քաղաքականությունն ինստիտուցիոնալացնող առանցքային օրենքների նախագծերը, մասնավորապես՝ «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկատվության մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին»։

Ներդրվում են թվային նույնականացման միջազգային լավագույն ստանդարտները եվրոպական eIDAS 2.0 կանոնակարգին համապատասխան էլեկտրոնային ինքնության բաց էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ: Արդյունքում հավաստագրված ցանկացած կազմակերպություն կարող է առաջարկել վստահության և ինքնության ծառայություններ ՀՀ տարածքում, իսկ կառավարությունը կիրականացնի կարգավորման և վերահսկման իր գործառույթը՝ առանց մրցակցելու մասնավոր հատվածի հետ:

Նշանակալի առաջընթաց է արձանագրվել միջազգային կարողություններով համալրված կիբեռանվտանգության ազգային թիմի ստեղծման ուղղությամբ՝ համապատասխան կառուցակարգերի և միջազգային չափանիշների ներդրմամբ:

Նախորդ տարի մեկնարկել է կիբեռանվտանգության ազգային համակարգման և կիբեռ միջադեպերի արձագանքման կենտրոնի միջազգային հավաստագրումը, ինչի արդյունքում Հայաստանը կդառնա համաշխարհային կիբեռանվտանգության մասնագիտական համայնքի անդամ:

Կրիտիկական ազգային ենթակառուցվածքներին սպառնացող կիբեռ միջադեպերին արդյունավետորեն դիմակայելու նպատակով ձևավորվել է դրանց բացահայտման, կանխարգելման, արձագանքման և պաշտպանության ժամանակակից գործիքակազմ: Մեկնարկել են կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայության բարձրացման ծրագրեր տարբեր ոլորտներում՝ կիրառելով առկա կիբեռանվտանգության խորը մասնագիտական կարողությունները: