1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն առանցքային հիմք է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման համար․ Արարատ Միրզոյան
1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունները ճանաչել են անկախ պետությունների միջազգային և միջպետական սահմանները։ Երևանում Ղազախստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Գիտեք «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Մենք այսօր խոսել ենք այդ մասին. լոգիստիկ հնարավորություններ՝ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, ԱԳ նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին։