Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Միջնորդությունները մասնակի բավարարվել են. հայ գերիների գործով ավարտվել են կողմերի ելույթները Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Ռուսաստանը բողոք է ներկայացրել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով.

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 18-ին, Ոսկեպարի մշակույթի տանը հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Ոսկեվանի, Ոսկեպարի, Բաղանիսի վարչական ղեկավարները։

Նախկինում Նիկոլ Փաշինյանին Ոսկեպարում ջերմ էին ընդունում, այս անգամ Փաշինյանին ընդունել են շատ սառը, նույնիսկ՝ անբարյացկամ։ Երբ Փաշինյանը դահլիճ է մտել, ներկաներից կեսը ոտքի չի կանգնել։

Հանդիպման մասնակիցները հայտնեցին, որ երբ Նիկոլ Փաշինյանը ցուցադրել է Հայաստանի Հանրապետության քարտեզի փոքր մակետը, ոսկեպարցիներից մեկը դժգոհել է՝ ասելով, որ այդ «ժեշտի կտորը» նորից է ցուցադրել։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այլապես Ադրբեջանը պատերազմ է սկսելու։

Նրան հարցրել են, թե այդ 4 գյուղերի տարածքները հանձնելուց հետո ի՞նչ երաշխիք կա, որ դրանից հետո Ադրբեջանը նորից առաջխաղացում չի ունենալու սահմանում, կամ պատերազմ չի սկսելու, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երաշխիքներ չկան, սակայն հույս կա, որ Ադրբեջանն այդպես չի վարվի։

Փաշինյանին ասել են, որ Հայաստանի 31 գյուղերի տարածքներ ներկայումս Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված են, ինչո՞ւ սահմանագծումն ու սահմանազատումը դրանցից չի սկսվում։

Նիկոլ Փաշինյանը այդ հարցին տրամաբանական պատասխան չի տվել։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է, որ այդ 4 գյուղերի պարագայում 3 տարբերակ կա՝ դրանք հանձնել, չհանձնել, Ադրբեջանի հետ պատերազմել, վերջին դեպքում Թուրքիան պատերազմի մեջ կմտնի Ադրբեջանի կողմից։

Հանդիպման մասնակիցները կարծում են, որ Թուրքիայի անունը տալով՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է ոսկեպարցիներին վախ ներշնչել, համոզել, որ 4 գյուղերը պետք է անպայման հանձնել։

Ոսկեպարցիները մտահոգություն են հայտնել, որ հիշյալ 4 գյուղերի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստան-Վրաստան, Իջևան-Նոյեմբերյան երթևեկը խափանվելու է, Փաշինյանն ասել է, որ հարկ եղած դեպքում Ոսկեպարում ավտոմոբիլային թունել կփորվի, կառուցվելու է Ենոքավան-Ջուջևան սարերով ձգվող ճանապարհը։

Ոսկեպարի բնակիչ Ռոբերտ Մելիքյանն ասել է, որ անցած շաբաթ ինքը Ոսկեպարում հանդիպել է ՊՆ Սուրեն Պապիկյանին, վերջինս իրեն ասել է, որ իրենք այդ 4 գյուղերի տարածքները չեն հանձնելու, քանի դեռ Ադրբեջանը պահում է Բերքաբեր գյուղից ավելի քան 700 հեկտար ևայլ հողեր։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարել է, որ թող Սուրեն Պապիկյանն իր գործով զբաղվի»։