NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

ՀՀ ՔԿ հերթական քննչական բաժինը նոր, վերանորոգված վարչական տարածք ունի. բացման արարողությանը մասնակցել է Քյարամյանը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ, 2024թ․ մարտի 18-ին, տեղի է ունեցել Երևան քաղաքի Խանջյան 43 հասցեում տեղակայված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի նոր վարչական տարածքի բացման արարողությունը։

ՔԿ-ից հայտնում են, որ Արգիշտի Քյարամյանը արարողության մյուս մասնակիցների հետ շրջել է հիմնովին վերանորոգված տարածքում, ծանոթացել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև՝ քննչական բաժնի աջակցող ստորաբաժանման աշխատակիցների համար ստեղծված աշխատանքային նոր պայմաններին։ Նրան ներկայացվել է կատարված շինարարական աշխատանքների ընթացքը և այն կարիքները, որոնց թելադրանքով ձեռք է բերվել նոր տարածքը։

Մինչ նորամուտը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժինը մյուս երկու բաժինների հետ տեղակայված է եղել մեկ շենքում, որտեղ քննիչների խիտ տեղաբաշխումն էական դժվարություններ է ստեղծել քրեադատավարական պահանջներին համապատասխան  ծառայողական գործունեությունն իրականացնելու, քննչական, վարութային գործողությունները պատշաճ կատարելու առումով։

Նոր տարածքը ՀՀ քննչական կոմիտեի հաշվեկշռին է փոխանցվել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, իսկ վերանորոգումն ու տեխնիկական հագեցվածությունն ապահովվել է պետական բյուջեից շուրջ 57մլն. ՀՀ դրամի հատկացման արդյունքում։

Վարչական տարածքը համալրված է քննչական գործունեության համար անհրաժեշտ նոր գույքով։ Յուրաքանչյուր քննիչի համար, սահմանված կարգով, նախատեսվել է առանձնասենյակ, բաժինն ապահովվել է անչափահասների հետ քննչական գործողություններ կատարելու, ճանաչման, իրեղեն ապացույցների, արխիվի  և այլ աշխատասենյակներով՝ կահավորված անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

Քննչական կոմիտեի նախագահը կարճ զրույց է ունեցել քննչական բաժնի աշխատակիցների հետ, շնորհավորել նորամուտի կապակցությամբ։

Արգիշտի Քյարամյանը նշել է, որ աշխատանքային պայմանների բարելավումը ոչ առաջնային, սակայն կարևոր նախապայման է՝ ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, ինչպես նաև՝ քաղաքացիների սպասարկումը առավել բարձր մակարդակով իրականացնելու համար։ Պետության կողմից նման հոգածությունը, որը դրսևորվում է նաև քննիչների սոցիալական երաշխիքների բարելավմամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսքերով, պետք է փոխհատուցվի բարձր արդյունավետությամբ, հանրապետությունում օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրենց գործառույթների շրջանակներում, քննիչների ընդգծված նվիրվածությամբ։

Արգիշտի Քյարամյանը կիսվել է քննիչների հետ նաև Քննչական կոմիտեի զարգացման տեսլականով՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվելու է՝ համակարգը բարձր պրոֆեսիոնալներով համալրելու, մարդկային ու նյութական ներուժը հզորացնելու և միասնական մոտեցումներով ու մեթոդաբանությամբ նախաքննություն ապահովելու ուղղությամբ։