Փաշինյանը «ՔՊ» նիստում քննարկել է Սյունիքի Տարածքային կազմակերպությունների աշխատանքը
Մարտի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Կուսակցության՝ Անիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արման Սարիբեկյանի թեկնածությունը։
Քննարկվել են Կուսակցության՝ Սյունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր։
Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։