Բաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. կան հազարավոր ձերբակալվածներ և այրված դպրոցներ
Հասարակություն

Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում արագաչափ սարքեր վնասած անձին մեղադրանք է ներկայացվել. վնասը՝ 48 մլն դրամ

2024թ. մարտի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը ոմն տղամարդ հերթով վնասում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը, իսկ պարեկային ծառայության աշխատակիցների՝ նրան մոտենալուց հետո վերջինս վնասել է նաև աշխատակիցներից մեկին ամրակցված տեսախցիկը։ Պարզվել է, որ վերջինս Արարատի մարզի բնակիչ է, 36 տարեկան։

ՔԿ-ից հայտնում են, որ վերջինս տեղափոխվել է Ոստիկանության բաժին, ապա՝ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ և հանցավոր արարքներ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նշված անձը ձերբակալվել է:

Նախաքննությամբ պարզվել է, որ նպատակադրվելով վնասել Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում առկա արագաչափ սարքերը՝ նշված անձը 2024թ. մարտի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչ 15:00-ն ընկած ժամանակահատվածում, «GAZ 311000» մակնիշի ավտոմեքենան վարելով Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհով, հերթով կանգնել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սառնակունք, Վայոց Ձորի մարզի Մալիշկա, Արփի, Վայք, ինչպես նաև Արարատի մարզի Զանգակատուն, Երասխ, Արմաշ, Սուրենավան բնակավայրերի վարչական տարածքներում տեղադրված արագաչափ սարքերի տուփերի մոտ և ավտոմեքենայից վերցնելով անվադող քանդելու համար նախատեսված գործիքը, կոտրել է հիշյալ արագաչափ սարքերի համար նախատեսված մետաղական տուփերի պաշտպանիչ ապակիները, ֆոտոբռնկման լամպերի պաշտպանիչ պատյանները, վեց դեպքում՝ նաև արագաչափ սարքերի երեսկալները, տեսախցիկի օբյեկտիվը կամ մետաղական տուփն առանձնացրել է հենասյունից և նետել ճանապարհամերձ ձորակը:

Այդ կերպ վերջինս, պետական սեփականություն հանդիսացող և անհատույց օգտագործման իրավունքով «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցված թվով 6 արագաչափ սարքերի, ինչպես նաև դրանց համար հենասյուներին ամրացված մի քանի պաշտպանիչ տուփերի վնասման հետևանքով, հիշյալ կազմակերպությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 48.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 36-ամյա տղամարդը նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, միջամտել է պաշտոնատար անձանց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների օրինական ծառայողական գործունեությանը։

Մասնավորապես, պարեկները, ահազանգ ստանալով «GAZ 311000» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արագաչափերը կոտրելով Արարատի մարզի Սուրենավան բնակավայր հասնելու մասին, մեկնել են այնտեղ։ Հիշյալ բնակավայրում առկա արագաչափ սարքի մոտ նկատելով և մոտենալով անձին՝ ներկայացել են և հարցադրում կատարել արագաչափի վնասված լինելու վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ տղամարդը հայտնել է, որ ինքն է կոտրել արագաչափը և քաշել, գետնին է գցել պարեկների համազգեստին ամրացված տեսանկարահանող սարքերը՝ վնասվելով դրանցից մեկը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա մարտի 19-ին 38-ամյա անձին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, համակցված՝ բացակայելու արգելքով:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։