Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Հասարակություն

Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ բուհերը Երևանից չհանելու 7 պատճառ․ Արմեն Աշոտյան

Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԲՈՒՀ-երը Երևանից հանելու նախագծին և ներկայացրել դրանք Երևանից չհանելու 7 պատճառ․

«Հայաստանի աղմկահարույց մարտահրավերների կույտում օրերս սրացավ ևս մեկը. Փաշինյանը մտադիր է հիմնահատակ քանդել Հայաստանի բուհական համակարգն «Ակադեմիական քաղաք» նախագծի անվան տակ: Իրեն բնորոշ ձեռագրով նա խառնում է թացը չորի հետ, իրական խնդիրները՝ զավեշտալի լուծումներով, միջազգային պրակտիկան՝ փող աշխատելու մոլուցքով:

Նրա բերած «հիմնավորումներն» այնքան զավեշտալի և քաոսային են, որ անգամ մասնագետները կարող են գլուխ չհանել ամբողջությամբ: Փորձենք տարանջատել մի քանի սկզբունքային հարց:

  1. Գաղտնիք չէ, որ բուհական համակարգում իրոք առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ հարցերը կուտակվել են տասնյակ տարիների ընթացքում, սակայն կարոտ են համակարգային և ֆունդամենտալ լուծման: Նիկոլի առաջարկած տարբերակը ոչ թե խնդիրների լուծում է, այլ խնդիրները կատաստրոֆայի վերածելու նախագիծ: Գլխացավի դեպքում գլուխը չեն կտրում:
  2. Իրար խառնել մասնավոր, հանրային և միջպետական բուհերի խնդիրները՝ նույնն է, ինչ արձանագրել հիվանդների միջին ջերմությունը հիվանդանոցում: Խիստ կասկածում եմ, որ նույն Ամերիկյան, Ֆրանսիական կամ Սլավոնական համալսարանների դեպքում Փաշինյանը կհաջողի առաջ մղել իր ցնորքը նման խոցելի և դատարկ հիմնավորումներով: Իր մատնանշած դրվագները, որոնք կապված են մի շարք մասնավոր հայաստանյան բուհերի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ միջազգային մամուլի հրապարակումների հետ, իրենց լուծումները ստացել էին մասնավորապես իմ՝ որպես կրթության նախարար, պաշտոնավարման ժամանակ: Կտրուկ ուժեղացնել պետական վերահսկողությունը, մատչելի դարձնել իրական տեղեկատվությունը հասարակության համար, ապահովել միասնական իրավակարգավորումներ բոլոր բուհերի համար. այս և մի շարք այլ գործիքներ պետությունը պարտավոր է կիրառել ոլորտում կրթական ստանդարտների ապահովման նպատակով:
  3. Առանձին ուսանողական կամպուսները բուհերի զարգացման ընդունված մոդել են, սակայն այդ մոդելը չի ենթադրում վերացնել բուհական առկա ենթակառուցվածքները՝ նորերը ստեղծելու պատրվակով: Հակառակը, բուհերի հետագա զարգացման համար պահպանվում են գոյություն ունեցող կառույցները, իսկ նորերը կառուցվում են արդեն այլ վայրերում՝ հանրակացարաններ, լաբորատորիաներ, գրադարաններ, սպորտային համալիրներ և այլն: Այս ճանապարհով են գնացել բոլոր եվրոպական երկրներում:

Նիկոլի բերած հիմնավորումն առ այն, որ ներկայիս բուհական շենքային համալիրներն օգտագործվելու են այլ նպատակներով, երկաթե ապացույց է, որ տվյալ «բարեփոխման» հիմքում ոչ թե կրթական շարժառիթներ են, այլ բացառապես որոշ շրջանակների նեղ ֆինանսատնտեսական շահեր: Բուհերը փակում են՝ մեծ փող աշխատելու, այլ ոչ թե՝ կրթության որակի համար: Սա աներկբա ճշմարտություն է:

  1. Մեկ այլ լրջագույն խնդիր է ծագում՝ կապված եվրոպական բարձրագույն կրթական տարածքի՝ Բուլոնյան գործընթացի հետ: Այս պրոցեսի կարևորագույն ուղղություն է բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնումը, այնինչ Փաշինյանի առաջարկն աննախադեպ կոշտ, կոպիտ միջամտություն է բուհերի գործունեության մեջ, ինչը Հայաստանի բռնապետացման հերթական աղաղակող օրինակն է:

Ի դեպ, ոչ միայն կառավարությունն է անհատույց և անժամկետ վարձակալության տվել պետական շենք-շինություններ բուհերին, այլև բուհերն ունեն բազմաթիվ սեփական շենքեր և ենթակառուցվածքներ, որոնք բուհերինն են, այլ ոչ թե կառավարությանը: Բուհերի գործունեությանն ուղղված այս հարվածը չպետք է թողնել միջազգային պատկան կառույցների ուշադրությունից դուրս՝ Բուլոնյան գործընթացի քարտուղարություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական բուհերի և ուսանողների ասոցիացիաներ և այլն:

  1. Հարցի ֆինանսական կողմը նույնպես ապացուցում է, որ Նիկոլի առաջարկը բացարձակ կապ չունի կրթական մոտիվների հետ: Երևանի բոլոր բուհերը տեղափոխել մեկ վայր անհնար է 1 միլիարդ դոլարով: Նույն ԵՊՀ-ն, Բժշկականը, Պոլիտեխը ոչ թե սովորական շենքեր են, այլ «городок»-ներ են՝ իրենց ենթակառուցվածքով, հիվանդանոցներով, լաբորատորիաներով և այլն: Վերջին տարածաշրջանային փորձը՝ նոր բուհ կառուցելու, ունեցել է Վրաստանը, որը Սահակաշվիլիի օրոք ամերիկյան փողով Բաթումում ստեղծում էր ժամանակակից տեխնոլոգիական համալսարան:

Նախագծի վրա դեռևս 10 տարի առաջ ծախսվել էր 100 միլիոն դոլարից ավելի փող, սակայն պրոյեկտը հաջողությամբ չավարտվեց, և Բաթումում կառուցված շենքն այժմ ծառայում է այլ նպատակների: Այս փորձը ևս վկայում է, որ 1 միլիարդով հնարավոր չի լինելու իրականացնել «Ակադեմ քաղաքի» պրոյեկտը:

  1. Փաշինյանի առաջարկը Երևանում ոչ մի բուհ չթողնելու առնչությամբ՝ նաև կատաստրոֆիկ է քաղաքակրթական առումով: Ավանդական բուհերը, նրանց շենքերը, նրանց հետ կապված պատմությունը և մշակույթն իրեն հարգող ցանկացած քաղաքի դիմագծի բաղկացուցիչ մասն են: Եթե Նիկոլի զառանցանքը կյանքի կոչվի, ապա Հայաստանը կդառնա առաջին և միակ երկիրը, որի մայրաքաղաքի տարածքում չի լինի և ոչ մի բուհ:

Մշակութաբանական առումով այս ցնորքը մեծագույն հարված է ոչ միայն Հայաստանի գիտակրթական դիմագծին, այլև Երևանի պատմությանը և քաղաքային մշակույթին: Փաշինյանական նույն տրամաբանությամբ մի օր մայրաքաղաքից կհանեն բոլոր թանգարանները, թատրոնները, համերգասրահները՝ հիմա էլ «մշակութային քաղաք» ստեղծելու դատարկաբանությամբ: Ցանկացած մեծ քաղաքում բուհերը մտավորականության, ակադեմիական էլիտայի դարբնոցներ և օջախներ են, առանց որոնց չկա քաղաքային մշակույթ, չկա քաղաք. կա բնակավայր: Դեմիրճյանի ժամանակ Երևանը միլիոնանոց քաղաք էին սարքում, որ քաղաքը մետրո ունենա, իսկ Նիկոլի օրոք մայրաքաղաք Երևանը վերածվելու է մի մեծ բարաքի:

  1. Այս իշխանություններն արդեն սահմանել են ձախողված կառավարման համաշխարհային ռեկորդներ՝ տապալելով անգամ կայացած և նախկինում անխափան և բնականոն աշխատող ոլորտներ: Ուր մնաց, թե «թավշյա» բրիգադը՝ իրենց բրիգադիրի գլխավորությամբ, ի վիճակի լինի կյանքի կոչել որևէ միջին, էլ չասած՝ նման խոշոր տրամաչափի նախագիծ: 20 կգ ծանրաձողի տակ մնացած, բայց 200 կգ քաշ պատվիրողների լոպազության տակից մեր հասարակությունը կրկին դուրս է գալու կոտրված ողնաշարով:

Այսքանով, անշուշտ, փաշինյանական «Ակադեմ քաղաքի» դեմ փաստարկները չեն սպառվում: Առկա են բազմաթիվ այլ, այդ թվում՝ խիստ մասնագիտական հակացուցումներ, որոնց գործող նախարարը, վստահ եմ, տիրապետում է, սակայն ակնհայտորեն գերադասում է ոտնակոխ անել նաև սեփական մասնագիտական «ես»-ը՝ հանուն խիստ կասկածելի շահագրգռվածությունների:

Հաշվի առնելով այս չարաբաստիկ «ռեֆորմի» շահառուների մեծ թիվը՝ կարելի է ակնկալել ավելի մեծ հանրային ընդվզում, քան պարզապես Կոնսերվատորիայի կոլեկտիվի դժգոհությունը, ով ստանձնել է ողջ բուհական համակարգի շահերի պաշտպանության առաքելությունը: Տարիներ առաջ, երբ որպես ԿԳ նախարար՝ այցելել էի Իրանի Իսլամական Հանրապետություն, առանձին հանդիպում էի ունեցել նաև Իրանի այդ ժամանակների նախագահ Ահմադինեջադի հետ: Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր Իրանի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնում մեզ Երևանի պետական կոնսերվատորիայի գոյության համար, որն իր լուման ուներ բարեկամ երկրում երաժշտական կրթության զարգացման գործում:

Ճշմարտության համար պետք է ասել, որ նույն դրական խոսքերին արժանացավ նաև Ագրարային համալսարանը: Ո՞վ իմանար, որ տարիներ անց Հայաստանի ղեկավարը կցանկանա փակել նաև այդ բուհը, որին շնորհակալ էր Իրանի ղեկավարը…»։