Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Տարածքային կորուստներ և ներգաղթ. ինչո՞ւ է պետք, որ Նիկոլ Փաշինյանն անհապաղ հեռանա․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«Ինչո՞ւ է պետք, որ Նիկոլ Փաշինյանն անհապաղ հեռանա։

Վարչապետի գործողությունների և դրան հաջորդած քաղաքական իրադարձությունների վերլուծությունը վկայում է կառավարման համակարգային լուրջ ճգնաժամի մասին, որը առաջացել է ինչպես հնարավոր տգիտության ու անկարողության, այնպես էլ բնակչությանը հնարավոր կանխամտածված ապատեղեկատվություն մատուցելու հետևանքով: Վարչապետի հրաժարականն այս համատեքստում ոչ միայն պարտադիր է, այլև անհրաժեշտ՝ ճգնաժամի հետագա է՛լ ավելի խորացումը կանխելու համար։ Կործանարար կառավարման ասպեկտները կարելի է բաժանել մի քանի հիմնական կետերի.

1․ Սխալ քաղաքական ռազմավարություն․ 2020թ․ 44-օրյա պատերազմի հրահրումը, որն ավարտվեց լիակատար պարտությամբ, և դրան հաջորդած համարժեք հաշվետվողականության բացակայությունը խոսում են կա՛մ աղետալի անկարողության, կա՛մ ռիսկերի և նախազգուշացումների կանխամտածված անտեսման մասին, ինչը երկու դեպքում էլ խաթարում է նրա՝ որպես առաջնորդի վստահելիությունը:

2․ Մանիպուլյացիա և թափանցիկության բացակայություն․ պատերազմում պարտությունից հետո հրաժարական չտալու (իշխանությանը մնալու) որոշում կայացնելը՝ առանց կատարվածը լիարժեք քննելու և պատասխանատվություն ստանձնելու, ցույց է տալիս իրականությունը ճանաչելուց հրաժարվելու և պետության ու իշխանության նկատմամբ մանիպուլյատիվ վերաբերմունք: Հրաժարականի փոխարեն մանիպուլյացիաները և հանրային վերադասավորումների և վերականգնողական գործընթացների բացակայությունը խարխլում է ժողովրդավարության հիմքերը և դեպի լավը փոխվելու հնարավորության նկատմամբ ժողովրդի հավատը։

3․ Կեղծ նախընտրական խոստումներ․ 2021թ․ հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողներին կորցրած տարածքները վերադարձնելու վերաբերյալ խաբեությունը կասկածի տակ է դնում պաշտոնյայի բարոյական և էթիկական պատասխանատվության հիմքը։ Նման գործողությունները խարխլում են ոչ միայն ղեկավարի անձնական վարկանիշը, այլև ողջ քաղաքական համակարգի ամբողջականությունը։

4․ Տարածքային կորուստներ և ներգաղթ. 2021-2022թթ․ ընթացքում Հայաստանի տարածքների շարունակական կորուստը, իսկ 2023թ․ սեպտեմբերին Արցախի կորուստը և Արցախի բնակչության բռնի տեղահանումը, Տավուշի չորս գյուղերը թշնամուն զիջելու որոշման վերաբերյալ հանրությանը իրազեկելը սխալ և ապաշնորհ կառավարման, ինչպես նաև կեղծ ու դավադիր խաղաղ բանակցությունների արդյունք են, որը վկայում է թշնամի երկրի ղեկավարից անձնական կաշկանդվածության, Հայաստանի՝ դե ֆակտո պետականության կորստի, ինչպես նաև մեր ժողովրդի անվտանգության համակարգային վատթարացման մասին, որի անմիջական պատասխանատուն վարչապետն է։

5․ Ընդդիմության անգործություն․ երկրի կառավարման համընդհանուր համակարգային ճգնաժամի մասին են վկայում նաև արդյունավետ ընդդիմության բացակայությունը և իրենց ընդդիմադիր հռչակած տիտղոսային և ոչ տիտղոսային ընդդիմադիր ուժերի կողմից ներկայիս ապաշնորհ իշանությունը տապալելու շուրջ հանրությանը մոբիլիզացնելու և համախմբելու անկարողությունը։ Սա արտացոլում է ոչ միայն անձամբ վարչապետի գործողություններում առկա խնդիրները, այլ նաև ընդհանուր առմամբ քաղաքական համակարգի ճգնաժամը։

Վերոնշյալ փաստերի լույսի ներքո վարչապետի հրաժարականն անխուսափելի և անհրաժեշտ քաղաքական քայլ է ինչպես պետականությունը փրկելու, այնպես էլ՝ քաղաքական համակարգի նկատմամբ վստահության վերջին փշուրները հավաքելու և այն որևէ կերպ վերականգնելու, կառավարման ընթացքը շտկելու և ճգնաժամի հետագա խորացումը կանխելու համար։ Կառավարության նկատմամբ վստահության վերականգնումը, ռազմավարական առաջնահերթությունների վերասահմանումը և հանրության մոբիլիզացումը առողջացման բովանդակալից ծրագրի շուրջ կարևոր քայլեր են ներկայիս գոյութենական ճգնաժամը լուծելու համար»։