Փաշինյանը չի բացառում՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերը միջազգային դատարաններից կարող է հետ կանչվեն
Նիկոլ Փաշինյանը չի բացառել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերը միջազգային դատարաններից հետ կանչելու հնարավորությունը: Նա ընդգծել է, սակայն, որ նման որոշում չկա.
«Մենք ասել ենք, որ եթե խաղաղության ամբողջ պայմանագիրը պատրաստ լինի ստորագրելու, և ՀՀ-ն համարի, որ ինքը կարող է ստորագրել, և լինի այնպիսի թեմա, որ եկեք փոխադարձաբար միջազգային ատյաններից հետ կանչենք դատական գործերը, դա քննարկելի և կարող է նույնիսկ տրամաբանական լինել, որովհետև շատ կարևոր է, որ մենք ընդհանրապես հարցերը քննարկելիս դրանք քննարկենք ամբողջության մեջ»,- պարզաբանել է Փաշինյանը՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։
Նրա խոսքով՝ եթե տեսնեն, որ տևական խաղաղությանը վերջին շտրիխն է մնացել լրացնելու, կարող են գնալ այդ քայլին․ «Եթե տեսնում ենք, որ սա ապահովում է կայուն խաղաղություն, ապա այո, կգնանք այդ քայլին, եթե ոչ, ապա, իհարկե, ոչ» - ասել է նա։