Մահացել է Ումբերտո Էկոն
Իտալացի փիլիսոփա և գրող Ումբերտո Էկոն մահացել է իր տանը` 85 տարեկան հասակում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Էկոն հայտնի է սեմիոտիկայի ոլորտում իր կատարած հետազոտություններով ու հեղինակ է հայտնի վեպերի, ինչպիսիք են՝ «Վարդի անունը» և «Ֆուկոյի ճոճանակը»։ Այս գործերը նրան համաշխարհային հռչակ բերեցին։
Նա նաև մեծ խաչի ասպետ է և պատվո լեգիոնի շքանշանակիր: