Ժնևում այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները
Այսօր Ժնևում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
Այս մասին տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։