Բաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. կան հազարավոր ձերբակալվածներ և այրված դպրոցներ
Հասարակություն

Բաքվի դեմ գանգատներից հրաժարումը կարող է առաջացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհնարինություն

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից հրաժարումը կարող է առաջացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության անհնարինություն: Այս մասին հայտարարություն են տարածել մեկ տասնյակից ավելի ՀԿ-ներ:

Հայտարարությունում ասվում է. «Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է այս տարվա մարտի 12-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում խոսվում է խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում միջազգային դատարաններում և այլ կառույցներում առկա Հայաստանի բողոքները հետ կանչելու հնարավորության մասին։ Նման քայլը կարող է իրական վնասակար հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, ռազմագերիների և այլ տուժած անձանց իրավունքների պաշտպանության համար և խաթարել Հայաստանի միջազգային իրավական ջանքերը։ Միջպետական գանգատներից հրաժարումը կարող է թուլացնել Հայաստանի իրավական դիրքերը միջազգային դատարաններում ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական իրավունքների առումով՝ այսպիսով խոչընդոտելով արդարադատության և պատասխանատվության իրականացմանը:

Այս հայցերը անցյալի խախտումների, այդ թվում՝ արցախահայության դեմ ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար հավաքական արդարադատություն փնտրելու անկյունաքարն են հանդիսանում: Դրանք կենսական նշանակություն ունեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և նրա հավաքական վերադարձն ապահովելու գործում։ Դրանք անփոխարինելի են մարդկանց հոգևոր և մշակութային ժառանգությունը, Արցախում պետական և մասնավոր ունեցվածքը պաշտպանելու և նրանց վերադարձից հետո ապահով և արժանապատիվ կյանք երաշխավորող միջազգային պաշտպանության մեխանիզմներ ստեղծելու համար:

Ներկայացված գանգատները, որոնք վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանմանը, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանություններին և բռնի անհետացումներին, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին կամ պատժին, ազատության, արդար դատաքննության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին, Ադրբեջանի դեմ պաշտպանության կարևորագույն միջոցներ են հանդիսանում։ Հայցերից հրաժարվելը տուժած անձանց կթողնի առանց արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի, ինչի վկայությունն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Ադրբեջանում հայերի պաշտպանության որևէ միջոցի բացակայության ճանաչումը։ Այս քայլը կարող է խոչընդոտել պատասխանատվությանն ուղված ջանքերին և խաթարել արդարության հասնելու հնարավորությունները` հատկապես հաշվի առնելով ՄԻԵԴ-ի ընդունելության չափանիշների համաձայն անհատական գանգատների ներկայացման բաց թողնված ժամկետների պատճառով չիրացված իրավական միջոցների հնարավորությունները: Մասնավորապես, շատ տուժողներ ձեռնպահ են մնացել անհատական բողոքներ ներկայացնելուց՝ միջպետական գանգատների միջոցով արդարադատության հասնելու ակնկալիքով՝ զրկվելով օրինական ճանապարհով արդարություն և պատասխանատվություն փնտրելու իրական հնարավորություններից: Պահանջներից հրաժարվելը, ամենայն հավանականությամբ, բացասական ազդեցություն կունենա նաև արդեն իսկ ներկայացված անհատական գանգատների վրա:

Իրավական ուղիներին առաջնահերթություն տալը, մասնավորապես՝ գործադրման կոնկրետ մեխանիզմներ առաջարկող դատական որոշումների միջոցով, շատ կարևոր է արդարադատություն և փոխհատուցում փնտրելու համար, քանի որ դրանք, ի տարբերություն քաղաքական գործընթացների, ապահովում են տուժածների իրավունքների պաշտպանության, պատասխանատվության ապահովման և փոխհատուցման իրական հնարավորությունների ավելի հուսալի շրջանակ:

Մարդու իրավունքների տեսանկյունից այս գործողությունը ոչ միայն վտանգում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և այլ տուժածների իրավունքների պաշտպանությունը, այլև վտանգավոր ազդակներ է ուղարկում առ այն, որ անցյալի վայրագությունները անպատիժ կմնան։ Նման դիրքորոշումը կարող է ակամայից օրինականացնել Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը հայերի նկատմամբ և ճանապարհ հարթել ապագա կոպիտ խախտումների համար՝ սպառնալով խաթարել խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված  ջանքերը:

Ադրբեջանի դեմ գանգատները հետ կանչելու որոշումը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ՝ էական վտանգ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի հավաքական գոյությանը։ Սա կարող է արատավորել Հայաստանի հեղինակությունը միջազգային մակարդակում՝ ազդելով միջազգային իրավունքի և արդարադատության պահպանման հարցում նրա հանձնառության ընկալմների վրա, որոնք չափազանց կարևոր են ժողովրդավարական և իրավական պետության համար: Սա կարող է խոչընդոտել ներդրումներ ներգրավելու, տնտեսական աճը խթանելու և դիվանագիտական ջանքերում արդյունավետորեն ներգրավվելու Հայաստանի կարողություններին։ Ավելին, նման քայլը կարող է խարխլել Հայաստանի հեղինակությունը միջազգային դիվանագիտության մեջ, խոչընդոտել նրա շահերը պաշտպանելու հնարավորությանը և պոտենցիալ կերպով հարաբերությունները լարել այլ երկրների և կազմակերպությունների հետ։

Ամփոփելով նշենք, որ Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ետ կանչումն իր մեջ բազմակողմանի ռիսկեր է ներառում, որոնք դուրս են գալիս իրավական և դիվանագիտական հարթությունից: Այս լույսի ներքո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է միանշանակորեն տեր կանգնի Արցախի ժողովրդի արդարադատությանը հասնելու իր հանձնառությանը` պահպանելով Ադրբեջանի դեմ իր միջպետական դատական գանգատները թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և թե՛ Արդարադատության միջազգային դատարանում։  Հրամայական է, այս բողոքներն արդյունավետ կերպով ներկայացնելու և պաշտպանելու նպատակով շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնելը և պատշաճ ջանասիրություն ցուցաբերելը: Բացի այդ, կարևոր է բոլոր համապատասխան կոնվենցիաների վրա հիմնված նոր իրավական գործողություններ նախաձեռնել՝ ուսումնասիրելով Միջազգային քրեական դատարանում արդարադատություն փնտրելու հնարավորությունը: Չափազանց կարևոր է պատասխանատվություն փնտրելու գործում հաստատակամ լինելը, որպեսզի երաշխավորենք, որ անցյալի վայրագությունները անպատիժ չմնան:

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց`

«Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

«Կումայրի» արցախահայերի ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

««Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

«Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ

«Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ