Լևոն Քոչարյանն Ալեն Սիմոնյանի, Արսեն Թորոսյանի և այլ ՔՊ-ականների հետ 5 օրով մեկնել է Ժնև
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնևում է` մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին:
ԱԺ-ից հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
Այցի շրջանակում նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը վեհաժողովում և մի շարք աշխատանքային հանդիպումներ: