Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Ադրբեջանում կրկին պետական մակարդակով նկատվում է հակահայկական և հակաարևմտյան հիստերիայի ալիք

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանի հասցեին հաճախակի հնչող ադրբեջանական մեղադրանքներին։ 

«Ադրբեջանում կրկին պետական մակարդակով նկատվում է հակահայկական և հակաարևմտյան հիստերիայի ալիք, որը ոչ միայն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, այլև պարզ ցույց է տալիս այն իրողությունը, որ Ադրբեջանը ձգտում է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել տարածաշրջանային խնդիրներից, հետևապես խուսափել այն պատասխանատվությունից, որը կարող է առաջանալ Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների, ռազմատենչ հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և այլ հանցանքների շարունակական քննարկման դեպքում։ 

Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին ապակառուցողականության և երկու երկրների միջև համաձայնության կայացմանը խոչընդոտելու մեջ, սակայն վերջին տարիներին խաղաղության բանակցություններում միայն Ադրբեջանն է, որ մշտական ռազմական սպառնալիքի, վերջնագրային խոսույթի, ռազմատենչ ծավալապաշտական և կայացած քաղաքական գործիչներին անհարիր տերմինաբանությամբ խոչընդոտել է փոխընկալելի համաձայնության կայացմանը։ Հայաստանի հասցեին Ադրբեջանի անտեղի մեղադրանքները միջոց են աշխարհին և սեփական հանրությանը համոզելու, թե Հայաստանը «ագրեսոր» պետություն է, մինչդեռ Ադրբեջանի ռազմական բյուջեի ամենամյա անշեղ ավելացումները, զորավարժությունները, ռազմական պոտենցիալի մեծացումը և դրան զուգահեռ ագրեսիվ ծավալապաշտական պետական և մերձպետական քարոզչությունը փաստում են հակառակը։ 1994 թ․ ի վեր Հայաստանը երբեք հարձակման չի դիմել Ադրբեջանի դեմ, մինչդեռ 2016 թ․ քառօրյա, 2020 թ․ 44-օրյա լայնամասշտաբ պատերազմները, 2021- 2022 թթ․ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական ոտնձգությունները և օկուպացիան, 2023 թ․ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը իրական ապակայունացման ամենավառ օրինակներն են։

Ադրբեջանը հայտ է ներկայացնում ստանձնելու տարածաշրջանային ոստիկանի գործառույթները՝ իրենց վերապահելով այլ երկրների ներքին գործերին և արտաքին հարաբերություններին միջամտելու և իր «հեղինակավոր» կարծիքին ու ձգտումներին համապատասխանեցնելու  առաքելությունը, մինչդեռ Ադրբեջանի առաջ պետք է դրվեն այնպիսի լրջագույն պատասխանատվություններ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հայության միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրականացումը։ Միևնույն միջազգային կառույցները, որոնց գործունեությունից դժգոհում է Ադրբեջանը, պետք է բարձրաձայնեն նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության նկատմամբ 1988-1992 թթ․ էթնիկ զտումների և բռնի տեղահանման խնդիրը և օգտագործեն իրենց մանդատը այս կնճռոտ իրողության արդարացի լուծման համար։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարտում է ադրբեջանական բառաքաղաքական արկածախնդրությունները և կոչ անում միջազգային հանրությանը մեծացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ ստիպելով գնալ արդարացի ու միջազգայնորեն իրավական լուծումների՝ մարդու իրավունքների ամբողջական և երաշխավորված պաշտպանվածության հուսալի մեխանիզմներով»։