Արարատ Միրզոյանի այցն Ուրուգվայ ավարտվել է
Եզրափակվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ուրուգվայ: Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքի էջում։
«Բացի Ուրուգվայի գործադիր և օրենսդիր մամինների ներկայացուցիչների հետ հանդիպումներից, հանգամանալից քննարկումներից, այցը պատմական էր Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումով:
ՀՀ դրոշը բարձրացվեց ՀՀ դեսպանության առջև՝ խորհրդանշելով ինչպես երկու ժողովուրդների, երկու երկրների միջև ձևավորված ամուր, խորը կապերը, այնպես էլ համագործակցությունը տարբեր գործնական ուղղություններով առաջ տանելու երկուստեք արտահայտված պատրաստակամությունը»,- նշված է գրառման մեջ